«Հիպերպլաստիկ եւ չափազանց արտիստիկ». «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ «Մանկական ձայնի» մասնակից Ռոբերտ Բագրատյանի մասին
Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն գրում է «Մանկական ձայնը» նախագծի մասնակիցների ամենահետաքրքիր, հիշվող ելույթների մասին։ Նախագիծն Առաջին ալիքի եթերում այս տարի սկսվել է վեցերերոդ անգամ։ Հիշեցնենք՝ կույր լսումների ընթացքում 13-ամյա Ռոբերտ Բագրատյանը կատարեց Queen խմբի հայտնի «Show Must Go On» երգը։
Նրա ելույթի տեսանյութը YouTube-ում ամենահայտնիներից է, իսկ ելույթը՝ «Մանկական ձայնի» ամբողջ պատմության ընթացքում ամենահուզառատներից մեկը։ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի վարկածով՝ Ֆրեդին հիպերպլաստիկ է եւ չափազանց արտիստիկ։ Արդյունքի հասնելու համար դա բավարար էր. տղան Սվետլանա Լոբոդային ստիպեց ծնկի գալ, Պելագեային՝ բարձրաձայն երգել իր հետ, գրում է ռուսական հրատարակությունը։
Նշվում է նաեւ, որ ելույթից ընդամենը մի քանի օր անց հոլովակը կես մլն դիտում ունի։ «Դատելով մեկնաբանություններից՝ երիտասարդ արտիստն արդեն երկրպագուների բավական մեծ բանակ ունի»,- գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ մեջբերելով մեկնաբանությունները. «Վերջապես հայտնվեց հետաքրքիր մասնակից, երկրպագում եմ նրան», «Չէի սպասում, որ երեխան կարող է հաղթահարել այս երգը», «Հրաշալի է, միանշանակ այս եթերաշրջանի ֆավորիտն է, հիասքանչ ելույթ», «Էներգետիկան եւ ձայնը բարձրունքնում են, հրևաշալիք ելույթ էր», «Շքեղ կատարեց իր տարիքի համեմատությամբ», «Արժանի է անցել եզրափակիչ», «Շատ տաղանդավոր տղա՝ ամաչկոտ չէ եւ կոտրված, ինչպես որոշները»։
Առաջին ալիքի այցեքարտում տղան իր մասին ասում է. «Ես շատ եմ սիրում երաժշտությամբ, ինչպես նաեւ ծրագրավորմամբ, երբեմն նաեւ ֆիզիկայով զբաղվել։ Ֆիզիկան ինձ համար հետաքրքիր առարկա է, դրանում շատ լավ օրենքներ կան։ Ես բավական համեստ եմ, երբեք ոչ ոք չպետք է իմանա իմ վախերի եւ թուլությունների մասին։ Հաջողությունը սիրում է համարձակներին»։




















Այս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտությու...
Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսա...
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան
Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. Ալ...
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
Համակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգը