Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բոլորը գիտեն, որ ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, պարզապես այս անգամ չստացվեց. Էդուարդ ՍպերցյանՔիսենջերն ասել է, - Միացյալ Նահանգների թշնամի լինելը վտանգավոր է, բարեկամ լինելը՝ մահացու. Արշակ Կարապետյան«Գահերի խաղը» վերադառնում է մեծ էկրաններ. Warner Bros.-ը պատրաստում է լայնածավալ փրիքվելԱրդյո՞ք կարող ենք դիստանցավորվել որպես ժողովուրդ․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր«Ես գտնվում էի հոգեբուժարանում». Անդրեյ Գուբինը խոսել է ծանր հիվանդության մասին «Եթե չամրապնդենք Իրանի հետ սահմանը, ապա ներս կթողնենք 30 միլիոն ադրբեջանցիների»․ Սուրեն ՍուրենյանցԻրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն․ Նաիրի ՍարգսյանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռՎստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գ.ԾառուկյանԹրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին Նրանք ուզում են, որ մենք անհետանանք․ Սուրեն ՍուրենյանցԱֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելություններըԸնտրություններից հետո թոշակների բարձրացումը կարող է հօդս ցնդել․ Ավետիք ՉալաբյանԱնվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց Քաղաքացիական հասարակության «սորոսական» կազմակերպությունները կեղծ են և չաշխատող․ Արմեն ՄանվելյանԿոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ

«Եթե չամրապնդենք Իրանի հետ սահմանը, ապա ներս կթողնենք 30 միլիոն ադրբեջանցիների»․ Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության և «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման առաջնորդ Սուրեն Սուրենյանցը Euromedia 24-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հետ սահմանի ժամանակավոր ամրապնդման անհրաժեշտության մասին։

Նրա խոսքով՝ ռիսկերը սրվում են Մերձավոր Արևելքում հակամարտության էսկալացիայի և Իրանում աճող անկայունության պայմաններում, որտեղ բնակվում է ավելի քան 30 միլիոն էթնիկ ադրբեջանցի։

«Արդեն վաղը Հայաստան կարող են մուտք գործել երեսուն միլիոն իրանցի ադրբեջանցիներ, որոնց համար Իլհամ Ալիևը արդեն պատրաստել է տաք տեղեր մեր գյուղերում, տներում և Հայաստանի պատմական հողում։ Միլիոնավոր մարդիկ, Բաքվի կողմից հրահրված, փախստականների անվան տակ հատում են սահմանը, իսկ իրականում՝ որպես վերաբնակների բանակ, պատրաստ են գրավելու մեր հողերը։ Բաքվի և Անկարայի այսպես կոչված՝ գործընկերներն  արդեն ձեռքերը շփում են և սպասում են հարմար պահի՝ իրականացնելու «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը», — հայտարարել է Սուրենյանցը։

Ավելի վաղ Իլհամ Ալիևը, Հայաստանի տարածքը անվանելով «պատմական հող», հայտարարել էր 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելու ցանկության մասին։ Այդ ժամանակից ի վեր Բաքուն համակարգված կերպով առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում՝ կոչ անելով Երևանին բանակցություններ սկսել վերաբնակների «վերադարձի» վերաբերյալ։

Միևնույն ժամանակ փորձագիտական համայնքում մատնանշում են հայ-իրանական սահմանի խոցելիությունը ստեղծված պայմաններում։ Վերլուծաբանների կարծիքով՝ բանակի ներուժը ինքնին չի կարող լիովին ապահովել անվտանգությունը, եթե սահմանը փաստացի բաց է, իսկ սպառնալիքը կրում է ոչ թե ռազմական, այլ միգրացիոն բնույթ։