Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Սոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով
Քաղաքականություն

Համակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգը

Այսօր կայացավ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի հերթական ժողովը, որի ընթացքում քննարկվեցին կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք ընթացիկ և ռազմավարական հարցեր։

Օրակարգը ներկայացրեց Ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։

Քննարկման առանցքային թեմաներից էր Ասոցիացիայի գործունեության շրջանակների ընդլայնման անհրաժեշտությունը՝ պայմանավորված ոլորտում ընթացող գործընթացներով և կազմակերպության առջև դրված նոր մարտահրավերներով։ Անդրադարձ կատարվեց նաև աշխատանքների ծավալի և ծանրաբեռնվածության աճով պայմանավորված անդամավճարների չափի վերանայման հարցին։

Նիստի ընթացքում մասնակիցները քննարկեցին նաև կազմակերպության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ նախաձեռնություններ՝ կարևորելով համակարգված, նպատակային և երկարաժամկետ զարգացմանը միտված աշխատանքի շարունակականությունը։

Օրակարգի կարևոր թեմաներից էր միջազգային համագործակցության ընդլայնումը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կայուն զարգացման և կլիմայական փոփոխությունների ավագ խորհրդատու Լուսինե Մանուչարյանը ներկայացրեց անցյալ տարի Լոնդոնում կայացած համաշխարհային Mining ֆորումում Հայաստանի Հանրապետության և Ասոցիացիայի մասնակցության արդյունքները։

Նրա խոսքով՝ միջազգային հարթակում ներկայացվածությունը կարևոր քայլ էր կազմակերպության դիրքերի ամրապնդման, ինչպես նաև ոլորտային համագործակցության հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։ Նա նախաձեռնությունը գնահատեց որպես հաջողված և նշանակալի՝ ընդգծելով նաև բիզնեսի և կառավարության միջև կապերի ամրապնդման կարևորությունը։

Քննարկվեց նաև այս տարի Հայաստանում նախատեսվող «COP17» համաժողովին մասնակցության և ակտիվ ներգրավվածության հարցը։ Նշվեց, որ Ասոցիացիան շահագրգռված է գործընթացին մասնակցելու և ոլորտի պատշաճ ներկայացվածությունն ապահովելու հարցում։ Այդ ուղղությամբ արդեն իրականացվում են կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներ։

Հարկ է նշել, որ ժողովին հեռավար ձևաչափով միացել էին նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանք հանդես եկան կարծիքներով և հարցադրումներով, ստացան անհրաժեշտ պարզաբանումներ, ինչի շնորհիվ քննարկումներն անցան կառուցողական և ընդգրկուն մթնոլորտում։