Ակա՝ միակ ցեղն աշխարհում, որտեղ տղամարդիկ կրծքով կերակրում են երեխային,իսկ կանայք՝ գնում որսորդության. ինչպե՞ս է այդպես ստացվել (Photo)
Աշխարհի տարբեր երկրներում ու ժողովուրդների մոտ ընդունված է մի բան. կինը պետք է կրծքով կերակրի երեխային, քանի որ հենց նրան է Աստված շնորհել կերակրելու կարողություններ, սակայն աշխարհում կա մի ցեղ, որը բացարձակ այդ կարծիքին չէ. Ակա՝ ցեղ, որտեղ տղամարդն ինքն է կրծքով կերակրում երեխային, իսկ կինն այդ ընթացքում զբաղվում է ավելի «կարևոր» գործով, ասենք՝ որսորդությամբ։

Ակա ցեղը կազմված է շուրջ 20.000 հոգուց, ովքեր ապրում են Աֆրիկայում ու հիմնականում զբաղվում որսորդությամբ ու հավաքչությամբ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ցեղի տղամարդկանց սկսեց տանջել մի հարց. ինչու՞ է նրանց Աստված շնորհել կրծքեր, եթե նրանք դրանք երբեք չեն օգտագործելու։ Այդ ժամանակ էր, որ ցեղի իմաստունները նշեցին, որ այս պարագայում պարզ է, որ, եթե տղամարդիկ ևս ունեն կուրծք, ուրեմն նրանք ևս պետք է մասնակից լինեն երեխայի կերակրման գործընթացին։

Ցեղի կանայք բավականին աշխույժ են։ Նրանք, կարելի է ասել, իրենց ուսերին են վերցրել բազմաթիվ պարտականություններ, այդ թվում՝ որսորդության գնալը, հավաքչությամբ զբաղվելը և այլն։ Այս ամենում նրանք երբեմն չեն հասցնում մինչև վերջ ուշադրություն դրաձնել իրենց երեխաներին և այդ ժամանակ է, որ օգնության են հասնում ցեղի տղամարդիկ. նրանք իրենց կրծքով զբաղեցնում են երեխային, մինչև որ մայրը կվերադառնա։
Ճիշտ է ցեղի տղամարդիկ իրականում կաթ կրծքով տալ չեն կարող, սակայն կուրծքն օգնում է իմիտացիա ստեղծել երեխայի մոտ, որ ամեն ինչ նորմալ է ու նա չի արտասվում մինչև որ մայրը կգա ու արդեն իսկապես կկերակրի երեխային կրծքով։

Սկզբում տպավորություն էր ստեղծվում, որ ցեղի անդամները ստում են։ Բազմաթիվ հետազոտողներ այցելեցին ցեղին, որպեսզի հասկանան, թե ինչպե՞ս կարող է այսպես ստացվել։ Սակայն ցեղի հետ երկար ապրելուց հետո նրանք հասկացան, որ տղամարդիկ չեն ստում. նրանք իրոք կրծքով կերակրում են իրենց երեխաներին։
Այսպես՝ այս ցեղի տղամարդիկ հետազոտողների կողմից հռչակվեցին որպես «լավագույն հայրեր»։ Նրանք ոչ միայն կրծքով կերակրում են երեխաներին, այլ նաև խնամում նրանց, հոգ տանում նրանց մասին ու հոգում երեխային հատուկ բոլոր պահանջներն ու կարիքները։

Ցեղը ֆեմինիստների մոտ ևս բավական բուռն արձագանք ստացավ։ Կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարություն պահաջողները նշեցին, որ ցեղն օրինակն է նրա, որ տղամարդիկ ևս կարող են կնոջ պարտականությունները կատարել ու դրա մեջ ոչ մի ամոթալի բան չկա։ Որքանով է սա ճիշտ , թե ոչ, մենք չէ, որ պետք է դատենք, սակայն փաստը մնում է փաստը, որ երեխային կրծքով կերակրող տղամարդու ավանդույթները այս ցեղում շարունակվում ու դեռ երկար են շարունակվելու։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT