Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Աշխարհ

Թբիլիսիում արտահերթ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են. 2 օր է՝ երթևեկելի պողոտան փակ է

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մի քանի տասնյակ մարդ երեկ գիշերն անցկացրել է խորհրդարանի շենքի դիմաց՝ փողոցի երթևեկելի մասում տեղադրված վրաններում։

Հիշեցնենք՝ 2 օր առաջ ակցիայի մեկնարկը տվել էր «Ամոթ է» նախաձեռնությունը՝ նախ «Վրացական երազանք» իշխող կուսակցության գրասենյակի մոտ, ապա տեղափոխվելով խորհրդարանի դիմաց։ Ակցիան մեծ մասշտաբների հասավ, երբ խորհրդարանը չկարողացավ ընդունել համամասնական ընտրակարգին անցնելու՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը (անհրաժեշտ 113 ձայնից հավաքվեց 101֊ը), հայտնում է ALIQ -ը:

Արդյունքում՝ նախօրեին խորհրդարանի դիմաց մի քանի հազար մարդ հավաքվեց։ Քաղակտիվիստների շարքերում երեկոյան երևացին ընդդիմության ներկայացուցիչներ, այլ քաղաքական գործիչներ։ Նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասաց, որ մնալու և պայքարելու է մինչև վերջ։

Գիշերը երիտասարդ ակտիվիստներից մի քանիսը՝ ոստիկանության ուղեկցությամբ շարժվեց իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի տուն՝ իշխանափոխության պահանջով։ 

Այսօր ևս պողոտան փակ է եղել։  Ցուցարարներն ասել են՝ հեռանալու միտք չունեն՝ մինչև չկատարվի գլխավոր պահանջը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշում չլինի։ Ելույթները վերսկսվել են 19:00-ից, իսկ կիրակի ցուցարարները ավելի մասշտաբային ակցիա են խոստանում։

Հայտնի է, որ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև մնացած մեծ քաղաքներում։ Քութայիսիում ցուցարարները ցուցադրաբար այրել են օրինագծին դեմ քվեարկած պատգամավորների ցուցակը։

Նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ կիրակի՝ նոյեմբերի 17-ին նախատեսվող ընդդիմության հանրահավաքը դառնալու է «համընդհանուր ազգային հավաք, որը կարճ ժամանակում վերջ կդնի  իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի իշխանությանը»։  

 

Ընդդիմությունը հայտնել է, որ նպատակին հասնելու համար «դիմելու է բողոքի ու ընդդիմանալու բոլոր մեթոդներին, որոնք ընդունված են Վրաստանի Սահմանադրությամբ ու միջազգային իրավունքով»։ Հիմնական պահանջները ձևակերպված են 2 կետով․

1.Իվանիշվիլին անհապաղ պետք է հեռացվի իշխանությունից։ Նրա օկուպացիոն ռեժիմը, որն իրեն անվանում է կառավարություն, պետք է պաշտոնաթող լինի։ Իսկ կոռումպացված կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է փոխարինվի։

2. Վրաստանում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ժամանակավոր կառավարության պայմաններում։