Ղազախստանը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում բոլորովին անաչառ վերաբերմունք ունի․ դեսպան
Ուզում եմ հերթական անգամ հավաստիացնել, որ Ղազախստանը ղարաբաղյան խնդրի հանդեպ բոլորովին անաչառ վերաբերմունք ունի։ Մենք համարում ենք, որ միայն հայերը եւ ադրբեջանցիները պետք է իրենց մեջ լուծեն այդ խնդիրը։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայ-ղազախական հարաբերություններին նվիրված գիտական համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը։
Նա պարզաբանեց, որ նման դիրքորոշում հնչել է, երբ Փաշինյանը Տոկաեւի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է ղարաբաղյան կարգավորմանը հայկական կողմի համեմատաբար նոր մոտեցումների, մասնավորապես՝ բանակցությունների նաեւ երրորդ կողմի մասնակցության մասին հարցը։
«Միաժամանակ, ղազախական կողմը ամեն անգամ բանաձեւի տեքստ է ուղարկում հայկական կողմին, որպեսզի այլ միջոցառումների ժամանակ Հայաստանին առավել մոտ տարբերակ ընդունի։ Այս ամենն արվում է երկու գործընկերների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերությունները պահպանելու համար»,- ընդգծեց դեսպանը։
Նա հավելեց, որ Ղազախստանի առաջին նախագահը դեռեւս 1994-95թթ․ հնարավոր ամեն բան արել է, որպեսզի եթե ղարաբաղյան հարցն ամբողոջովին չլուծվի, ապա գոնե կաղմերի միջեւ փոխըմբռնման առաջընթաց լինի։
«Ղազախստանի արտաքին քաղաքական դիրքորոշման տրամաբանությունն այն է, որպեսզի բոլորի հետ լավ հարաբերություններ ունենա՝ առանց տարածքային, տնտեսական եւ քաղաքական պահանջների։ Սակայն մենք մեղավոր չենք, որ ինչ-որ մեկը մյուսի հետ խնդիրներ ունի։ Ինչու, օրինակ, Հայաստանը ներառված է Ֆրանկոֆոնիայի երկրների միության մեջ, իսկ Ղազախստանը չի կարող լինել թյուրքալեզու հանրության կազմակերպության մեջ»,- ամփոփեց դեսպանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան