Ադրբեջանցի քաղաքագետը եվրաինտեգրումից հրաժարվելու մասին Ալիեւի հայտարարությունը «ողբերգական» է անվանել
Ադրբեջանցի փորձագետները միանշանակ չեն գնահատել եվրաինտեգրումից հրաժարվելու մասին ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, հայտնում է Turan-ը։
«Ես այդ հայտարարությունը ողբերգական եմ համարում։ Առաջինը՝ Ադրբեջանի բոլոր սահմանադրական փաստաթղթերում արտացոլված է եվրաինտեգրման կուրսը։ Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգում նշված է եվրաինտեգրման առաջնահերթությունը։ Այդ փաստաթուղթն ընդունվել է խորհրդարանի կողմից։ Նախագահի ելույթը հակասում է դրան։ Այն պարզապես զարմացնում է»,- ասել է քաղաքագետ Խիկմետ Հաջիզադեն։
«Հավանաբար Ռուսաստանին ուզում են ցույց տալ, որ մենք չենք գնա այն կողմը։ Մենք ձեզ հետ ենք։ Վերադարձրեք մեզ Ղարաբաղը»,- ասել է Հաջիզադեն։
Դրան են ծառայում նաեւ վերջին ժամանակներս «Ազգային ճակատի» եւ «Մուսավատի» մասին Ալիեւի հայտարարությունները։
«Դա մեսիջ է նրան, որ «մենք թույլ չենք տա արեւմտամետ ուժերին զարգանալ»,- ենթադրում է Հաջիզադեն։
Քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլին այլ կարծիք է հայտնել։
Նա համարում է, որ Ադրբեջանը չի շտապում ԵՄ-ի հետ գործակցության նոր համաձայնագիր ստորագրել, քանի որ դրանում ԵՄ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը միանշանակ աջակցություն չի արտահայտում։
Միաժամանակ, քաղաքագետը Ալիեւի հայտարարության մեջ նկատում է մեսիջներ, որոնք վկայում են ՌԴ օրերս փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի այցի հաջողվածության մասին։ Հուսեյնլին նշել է, որ Ռուսաստանը միանշանակ հանդես է գալիս ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանի երկրների համագործակցության դեմ։ Նրա կարծիքով, հավանաբար, Բաքուն Ռուսաստանի հետ գործակցության խորացման կուրս է վերցրել։ Միեւնույն ժամանակ, քաղաքագետի կարծիքով, իշխանությունները, հաշվի առնելով տարածաշրջանային հարցերի վրա ազդելու Ռուսաստանի անսահման հնարավորությունները, ձգտում են չեզոքացնել նրան ղարաբաղյան հարցում։ Փորձագետը, ուշադրություն դարձնելով նախօրեին Բաքվում ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի եւ ՆԱՏՕ-ի կոմիտեի նախագահի հանդիպմանը, նշել է համաշխարհային կենտրոնական ուժերի միջեւ Ադրբեջանի քաղաքական մանեւրումների մասին։
«Ադրբեջանը դեռեւս ղարաբաղյան հարցում չի կարող իր համար ապահովել ոչ Արեւմուտքի, ոչ Ռուսաստանի միանշանակ աջակցությունը։ Սակայն, հավանաբար, Ռուսաստանը համարում է ավելի բարենպաստ տարածք եւ այդ պատճառով ջանքեր է թափում այդ ուղղությամբ»,- ասել է Հուսեյնլին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան