Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Աշխարհ

Ավստրալական հրդեհները կարող են գլոբալ հետեւանքներ ունենալ մոլորակի կլիմայի համար

Ավստրալիայում ռեկորդային ինտենսիվությամբ մոլեգնող անտառային հրդեհները մի քանի ամսվա ընթացքում հանգեցրել են աղետալի վնասի տնտեսության եւ վայրի բնության համար։ Բայց փորձագետները նախազգուշացնում են, որ դրանք կարող են գլոբալ հետեւանքներ ունենալ մոլորակի կլիմայի համար, տեղեկացնում է HighTech+-ը՝ հղում կատարելով Inverse-ին։

Հրդեհները կարող են սեփական եղանակ ստեղծել, եւ ավստրալացիները դրանում արդեն համոզվել են։ Օրինակ, տաք օդը եւ ծուխը առաջ են բերում այսպես կոչված պիրոկուտակային ամպեր։ Երբեմն դրանցում անգամ կայծակներ են լինում, որոնց հարվածը հանգեցնում է նոր բռնկումների։ Հսկայական ծխնելույզների նման՝ այդ ամպերը ծուխն ուղղում են բարձր ստրատոսֆերա, որտեղ այն պահպանվում է մի քանի ամիս եւ ազդում եղանակի վրա։

Նախնական տվյալներով՝ ներկա հրդեհների ժամանակ Ավստրալիան դարձել է պիրոկուտակային ամպերի եզակի բարձր խտության գոտի։

Հրդեհների մյուս հետեւանքները՝ ածխաթթու գազի եւ մոխրի զանգվածային արտանետումները, դուրս են գալիս մայրցամաքի սահմաններից։ Մեդիա- եւ սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել են կադրեր Նոր Զելանդիայից, որտեղ ավստրալական հրդեհների ծուխը արտասովոր տագնապալի գույներով է ներկել երկինքը։

Սակայն հրդեհների արտանետումները կարող են տարածվել նաեւ մեծ հեռավորությունների վրա։ Օրինակ, հայտնի է, որ կանադական անտառային հրդեհների արտանետումները հեշտությամբ հասնում են Եվրոպա՝ հատելով Ատլանտիկան։ Վերջին հաշվով, մթնոլորտում պտտվող մոխիրը հասնում է անգամ բեւեռային սառույցներին եւ արագացնում դրանց հալչելը։

Համաշխարհային լրատվամիջոցները, որոնք լուսաբանում են հրդեհներն Ավստրալիայում, ներկայացնում են տեղային աղետի պատկեր, այնինչ  իրավիճակը նշանակություն ունի ողջ աշխարհի համար։ Կլիմայաբանների կարծիքով՝ կապ կա կլիմայական փոփոխությունների եւ նման մասշտաբի հրդեհների միջեւ։

Թեեւ ամենամյա բռնկումները նորմալ են համարվում տեղի շատ էկոհամակարգերի համար, երբեք մինչ այդ հրդեհները չեն սկսվել այսքան վաղ եւ չեն հասել նման ինտենսիվության։ Իրավիճակը վատացնում են ռեկորդային շոգն ու երաշտը։

Մարդածին կլիմայական փոփոխություններից ելնելով՝ նման աղետները կսկսեն ավելի հաճախակի դառնալ։ Ավելին, ներկա հրդեհները իրենց «ավանդն են ներդնում» գլոբալ ջերմացման հարցում։

Թեեւ արտանետված որոշ աերոզոլներ, գուցե, սառեցնող էֆեկտ ունեն՝ արտացոլելով արեւի լույսը, մյուսները սակայն պահում են ջերմությունը եւ ուժեղացնում մթնոլորտի տաքացումը։ Եվ հասկանալի է, հրդեհները դարձել են կլիմայի համար վնասակար ածխաթթու գազի հսկայական քանակության աղբյուր։