Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Վիդեո

Քյարամ Սլոյանի գլուխը ադրբեջանական գյուղերում տարածողը ծափահարությունների էր արժանանում, վերջում էլ պարգեւատրվեց. ՄԻՊ

Ադրբեջանում հայատյացությունը խրախուսում եւ աջակցություն է վայելում պետական, բարձրաստիճան մակարդակով: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Նաեւ շատ խնդրահարույց է, այն որ այդ հայատյացությունը որպես պետական քաղաքականություն այն օգտագործելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են  տարածվում միջազգային կազմակերպություններում Հայաստանի վերաբերյալ եւ մեր կարեւոր առաքելություններից է` թույլ չտալ, որ այդ կեղծիքը տարածվի, առավել եւս, ես կարծում եմ, որ իրականությունը մեր կողմն է` ինքնորոշման հետ կապված հարցերում»,-ասաց նա:

ՄԻՊ-ը նշեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը  այն օրինակներից էր, որ ակնհայտորեն ցույց տվեց այդ ատելության հետեւանքները:

«Առաջին պահերից սկսած մենք ունեինք դաժանություններ, Թալիշ գյուղում տարեց զույգը` Վալերիկ Խալափյան, Ռամզելա Վարդանյան, Մարուսյա Խալափյան, ովքեր դաժան վերաբերմունքի արժանացան, կենդանության օրոք ականջներն էին կտրվել եւ այլն: Մեր զինվորների գլխատումները, ավելին հայասպանության որքան դեպքեր մենք ունենք, երբվ խրախուսում են: Ակնհայտ օրինակ էր նաեւ, որ պաշտպանության բանակի զինվոր Քյարամ Սլոյանը գլխատվեց եւ այդ գլխատված գլուխը ականջներից բռնած ադրբեջանցի զինվորը նկարվում էր եւ որքան խրախճանք էր իերնց սոցիալական ցանցերում եւ այդ մարդը դա ցուցադրում է ադրբեջանական գյուղերում եւ ամենուր ծափահարություններ են հնչում եւ վերջում էլնա պարգեւատրվեց ղեկավարության կողմից: Սրանք օրինակներ են, որ ցույց են տալիս պետական մակարդակով հայատյացության խրախուսումը եւ այս միջոցառումը կարեւոր է, որ մենք սա ներկայացնենք մեր միջազգային գործընկերներին»,-ասաց նա: