Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Իրավունք

Մասիսի քաղաքապետի որդին խնդրել է տուժողին «մեղմորեն» ներկայացնել ցուցմունքները. դատական նիստին հարցաքննվում է տուժողը

Լուսացույցի տակ կանգնած էի, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի որդին՝ Գոռ Համբարձումյանը մոտեցավ ինձ, ասաց՝ հեռախոսդ տուր, ասացի՝ ի՞նչ է եղել, ինձ ասաց՝ ասեցի տուր ասում եմ։ Մինչեւ էտքանն ասացի՝ հարվածեց ինձ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  ընթացող Մասիսի քաղաքապետի եւ մյուսների գործով դատական նիստին ասաց գործով տուժող Հովհաննես Բալավանյանը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Հասարակական կարգի խախտումը զուգորդվել է նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի եւ որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով եւ գույքը ոչնչացնելով։

Դատավորի հարցին՝ արդյոք ինքը ճանաչո՞ւմ է գործով ամբաստանյալներին, տուժողն ասաց, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասին գիտի, իսկ որդուն՝ Գոռ Համբարձումյանին տեսել է մեկ անգամ՝ նշված դեպքի օրը.

«Այսօր ես Գոռին երկրորդ անգամ եմ տեսնում։ Մի անգամ տեսել եմ այդ դեպքի օրը։ Դեպքի օրը Էջմիածին պիտի գնայի։ Լուսացույցի տակ կանգնած էի։ Գոռը մոտեցավ ինձ, ասաց՝ հեռախոսդ տուր, ասացի՝ ի՞նչ է եղել, ինձ ասաց՝ ասեցի, տուր ասում եմ։ Մինչեւ էտքանն ասացի՝ հարվածեց ինձ։ Ես արագ վարելով մեքենաս փորձում էի հեռանալ ու այդ պահին ինչ-որ անձինք մեքենայիս աջ դռանը քացով խփեց։ Արդեն այդ պահին 3-ից 4 հոգի հավաքվեցին։ Չեմ կարող պնդել, թե ով հարվածեց մեքենային, ես արդեն մեքենան սկսել էի վարել»։

Տուժողն ասաց, որ դեպքից հետո անցել է դատաբժշկական փորձաքննություն։

«Իրենցից պարտք պահանջ չունեմ, ուղղակի էմոցիաների տակ եմ գտնվել։ Փոքր քաղաք է, ընդհանուր ծանոթներ ունեցել ենք։ Գիտակցում եմ, որ դիտավորյալ չի արել եւ այլն»։

Մեղադրող դատախազի հարցին՝ արդյոք գորով ամբաստանյալներից որեւէ մեկն իրեն հորդորել է ցուցմունքը փոխել, տուժողն ասաց. «Խնդրանքը եղել է այն, որ հնարավորինս ինքը չտուժի։ Ասել է, որ իմ ցուցմունքներն այնպես ձեւակերպեմ, որ իր մեղքը մեղմորեն ներկայացվեն»։

Դատախազի հարցին՝ «ավելի մեղմ» ասելով ի՞նչ նկատի ունի տուժողը, նա պատասխանեց. «Ես մտածում էի ցուցմունքս հետ վերցնելու մասին, որովհետեւ արդեն տեղյակ էի՝ ով է արել։ Մինչեւ էսօր ուզում եմ հասկանալ, թե ինչու ինձ հարվածեց։ Ինչ էի ես արել։ Դիմում եմ ուղարկել դատարան, որ չեմ ուզում առնչություն ունենալ իրենց հետ»։

Դատավորի հարցին՝ «իրենց» ասելով ո՞ւմ նկատի ունի տուժողը, նա ասաց. «Այն մարդը, ով որ դիմել է ինձ՝ ցուցմունքս հետ վերցնեմ։ Չեմ ուզում իր հետ առնչվեմ։ Թեպետ նա ինձ հարազատ մարդ է»։

Գործով ամբաստանյալի պաշտպան Տիգրան Աթանեսյանը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքներ։ Պաշտպանը շեշտեց, որ դատաքննության ընթացքում տած ցուցմունքը տարբերվում է նախաքննական ցուցմունքներից։ Միջնորդությանը միացան նաեւ մյուս պաշտպաններն ու մեղադրող դատախազը։

Դատարանը բավարարեց միջնորդությունն ու հրապարակվեց նախաքննության ընթացքում տված ցուցմունքները։

«35-40 տարեկան տղամարդը մոտեցավ ինձ ե ասաց՝ հեռախոսդ տուր, ասացի՝ ինչի համար։ Նա ասաց, որ ասում եմ՝տուր, ուրեմն տուր։ Նա ձեռքը մտցրեց մեքենայիս մեջ, ես բռնեցի ձեռքը ու չէի թողնում որ վերցնի հեռախոսս։ Նա հարվածեց աջ այտիս։ Հետո վազեց մեքենայիս հետեւից եւ ոտքով հարվածեց մեքենային։ Ես արագ վարեցի մեքենաս ու հեռացա։ Վարելու ընթացքում նկատեցի որ մեքենայիս են մոտենում 2 ոստիկան։ Հետո տեսա, որ իմ մեքենայի հետեւից վազում էին ինձ հարվածողն ու նրա համախոհները։ Նա սեռական բնույթի հայհոյանանքներ հնչեցրեց»։

Պաշտպանների այն առարկությանը՝ հնարավոր է Գոռ Համբարձումյանը չէ, քանի որ գործով տուժողը նկարագրելիս գուցե շփոթում է նրան այլ անձի հետ, հրապարակվեց նաեւ նախաքննության ցուցմունքի այդ հատվածը.

«Ոչ գեր, բայց խոշոր կազմվածքով, չսափրված։ Դեպքի վայրում եղած ոստիկանները, կարծում եմ, որ տեսել են միջադեպը, սակայն չեն միջամտել։ Ենթադրում եմ, որ այդ անձն ինձ մոտեցավ, մտածելով թե ես իրենց տեսանկարահանում եմ»։

Պաշտպանները միջնորդեցին, որպեսզի հրապարակվի նաեւ այդ դեպքի վերաբերյալ առկա տեսանյութը, դատարանը բավարարեց միջնորդությունը։

Տեսանյութի հրապարակվելուց առաջ, տուժողն ասաց, որ Գոռ Համբարձումյանն այդ տեսանյութում չկա, ինքն արդեն տեսել է. «Գոռն այդ տեսանյութերում չկա։ Ես Գոռին տեսել եմ ինտերնետի նկարով, ու ճանաչել եմ»։

Այնուամենայնիվ, տեսանյութը հրապարկվեց։

Հրապարակումից հետո տուժողն ասաց. «Ինձ խփողն այդ շորերով չի եղել, կարծեմ՝ ինքը չի»։

Պաշտպանի ճշտող հարցին՝ արդյոք Գոռ Համբարձումյա՞նն է այդ տեսանյությում, տուժողն ասաց՝ ոչ.

«Ի սկզբանե այդ տեսանյութը երբ տեսել եմ, ասել եմ՝ այս տեսանյությում ոչ ոքի չեմ ճանաչում»։

Մեղադրող դատախազը հայտարարեց, որ տվյալ տեսանյութը չի առնվում տուժողի ցուցմունքներին. «Խոսքը վերաբերում է տուժողի ցուցմունքներին, իսկ տուժողի ցուցմունքները ապացույցի մաս են»։