Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետով
Քաղաքականություն

Ինչու էր հեղափոխությունը ոչ պակաս կարեւոր, քան Արցախյան պատերազմը․ Սասուն Միքայելյանը պարզաբանել է

Հեղափոխությունը կասեցրեց ազատագրված տարածքների կորստի ընթացքը։ Այսօր ԵԿՄ 12-րդ համագումարին հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը՝ պարզաբանելով իր նախկին տեսակետը, թե հեղափոխությունը ավելի կարեւոր է Արցախյան պատերազմից․ «Հեղափոխությունը նախ եւ առաջ քաղաքացուն վերադարձրեց երկրի տերը լինելու զգացումը եւ կասեցրեց հայրենիքի հայաթափման, ազատագրված տարածքների հեկտար-հեկտար կորստի եւ որպես այդ ամենի անխուսափելի հետեւանք դեպի անկախ պետականության կորուստ տանող կործանարար ընթացքը։ Ահա թե ինչու ես պակաս կարեւոր չեմ համարում հայ ժողովրդի այս հաղթանակը, որովհետեւ համոզված եմ, որ հակառակ պարագայում նոր կորուստներն անխուսափելի էին լինելու»,- ասաց նա։ 

Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ին՝ Միքայելյանը այն համարեց մի յուրահատուկ փորձություն, որին սակայն ԵԿՄ-ն չդիմացավ․ «Ոճրագործությանը հաջորդած 19 տարիների ընթացքում իշխանություններին հաջողվել է քայլ առ քայլ պառակտել մեզ, ստեղծել բազմաթիվ միավորումներ, դրանք հանել միմյանց վրա, ներքաշել իրենց կեղտոտ քաղաքական խարդավանքների մեջ։ Հարկ եմ համարում նշել  նաեւ, որ նախորդ հանցավոր ռեժիմի իշխանության տարիներին մեր երկրում արմատավորվել էին համատարած կոռուպցիան, հովանավորչությունը, շահամոլությունը, բոլոր մակարդակների ընտրությունների արդյունքների կեղծումը, մարդկային փոխահարաբերություններում գերիշխում էին քծնանքն ու շողոքորթությունը, որը հանգեցրեց մարիտիմեկյան ողգերգությանը, եւ որպես այդ ամենի հետեւանք ժողովուրդը մատնվել էր հուսահատության եւ բռնել արտագաղթի ճանապարհը»։

Ապրիլյան պատերազմը, Միքայելյանի խոսքով, ցույց տվեց, որ հայ ժողովուրդը ունակ է համախմբվելու եւ սա էլ իրավիճակը փոխելու հույս արթնացրեց․«Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ամեն ինչ դեռ կորած չէ, որ մենք հարկ եղած դեպքում ի վիճակի ենք բռունցքվել եւ մեր հավաքական կամքը թելադրելու թշնամուն, ինչը նաեւ նոր հույս արթնացրեց մեր ժողովրդի մեջ, որ կարելի է եւ պետք է փոխել ստեղծված իրավիճակը։ Եվ ահա 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել նոր Հայաստան ունենալու գաղափարի շուրջ եւ իրականացրեց նախադեպը չունեցող թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, ինչը նոր հնարավորություն է բացում մեր համազգային նպատակների իրականացման ամենակարեւոր նախապայման հանդիսացող համազգային համախմբման համար»։

Նրա կարծիքով երկրապահընոր իրավիճակում պետք է ստանձնի նախկին դերն ու պատասխանատվությունը․ «Երկրապահը կարող է եւ պարտավոր է վերադառնալ իր ակունքներին եւ վերականգնել իր տեղն ու դերը մեր բանակի հզորացման , մեր պետականության ամրապնդման, Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման եւ մեր համազգային նպատակների իրականացման գործում։ Դա է այսօրվա մեր հրամայականը»,- հայտարարեց նա։

Որպես եզրափակիչ խոսք՝ ասաց․ «Տղերք, սկսենք այնտեղից, որտեղ կանգ առավ Վազգենի սիրտը»։