Թրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը Վլադիմիր Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Լրագրողները Պեսկովին հարց են ուղղել այն մասին, թե արդյոք Կրեմլում տեսել են Financial Times թերթի հրապարակումներն առ այն, թե Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացը իբր սառեցվել է այն պատճառով, որ Թրամփը կորցրել է հետաքրքրությունը դրա նկատմամբ:
«Դատելով հայտարարություններից՝ նախագահ Թրամփը ոչ մի հետաքրքրություն չի կորցրել։ Ավելին, նա համառորեն խորհուրդ է տալիս նախագահ Զելենսկուն գնալ գործարքի։ Եվ այդ հայտարարություններից հետևում է, որ հենց ուկրաինական կողմն է բանակցային գործընթացի հիմնական արգելքը»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ զարմացած է ուկրաինական կարգավորման համար գործարք կնքելու հարցում կիևյան վարչակարգի ղեկավարի դժկամությունից։ Ինչպես ընդգծել է ամերիկյան առաջնորդը, Զելենսկու հետ շատ ավելի դժվար է գործարք կնքել, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...