Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ
Քաղաքականություն

Հանրաքվեի լեգալությունը մնում է ժողովրդի պարանոցին, լեգիտիմությունը՝ անհայտության մեջ

Ժամանակակից աշխարհը թևակոխել է քաղաքական զարգացման որակական նոր փուլ։ Անցումային այս փուլին անմասն չմնաց մեր հասարակությունը, երբ նրա ենթագիտակցության մեջ արդեն արմատավորվեց քաղաքացիական գիտակցություն ձևավորելու անհրաժեշտության պահանջը։ Թվում էր՝ կարևորագույն այս փուլում ժողովրդավարության երկու դոմինանտ ՝ «լեգալ» և «լեգիտիմ» բաղադրիչները, կդառնան նոր Հայաստանի կառուցման գործիքներ և վերջապես կինստիտուցիոնալացվեն թե՝ իրավական թե՝ քաղաքական համակարգերը, քանի որ արդեն հասունացել էր դրա անհրաժեշտությունը։

Որևէ մեկը կասկածի տակ չի դնում նոր իշխանության լեգիտիմությունը, նրա հանրության կողմից ընդունված լինելու փաստը, սակայն չենք կարող չնշել մի կարևոր փաստ նույնպես՝ ինչո՞ւ է լեգիտիմ ընտրված իշխանությունը խույս տալիս լեգալ՝ օրինական, օրենքով ճանաչված գործընթացից։ Արդեն բազմաթիվ քննարկումների առիթ դարձած 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն դիսկուրսի ու քննադատության առիթ է դարձել բազմաթիվ իրավաբանների կողմից և գաղտնիք չէ, որ գործընթացը զուրկ է իրավական կարգավորումներից, ավելին՝ շրջանցվում է սահմանադրական մի դրույթ, որը հետադարձի /ռեվեռսի/ հնարավորություն չունի։ Ինչևէ, այդ գործընթացը ստացավ «ժողովրդի պահանջ» անվանումը, որի հետ, իհարկե, համաձայնվելն առնվազն ինքնախաբեություն է։ Ի սկբանե նշեմ, որ կողմ եմ էվոլյուցիոն ցանկացած գործընթացին, որն, անշուշտ, կբխի օրենքից և ամենևին էլ հակված չեմ հին բարքերի և առավել ևս լճացված կարծրատիպերի ռեստավրացիային, սակայն նոր իրականությունը չպետք է հաստատվի իրավունքի վիժեցման հաշվին, կամ ինչպես վերջերս նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը՝ «իրավունքը մատաղ անելու» գնով, կամ մեղմ ասած՝ օրենքի նկատմամբ արհամարանքի գնով, որը կրկնում եմ՝ հիմնավորվում է միայն «ժողովրդի պահանջի» հայտնի թեզիսով։

Բանը նրանում է, որ անժխտելիորեն խախտվել են լեգալ՝ ասպես կոչված, օրենքով նախատեսված, օրինական, իրավական ընթացակարգերը, որով պետք է առաջնորդվեր հանրաքվեն նախաձեռնող խորհրդարանական մեծամասնությունը։ Մոտիվացնելով հանրաքվեն իբրև «ժողովրդի պահանջ», դեռևս չիմանալով հանրաքվեին մասնակցող կամ «այո» քվեարկող մասնակիցների քանակը, ժողովրդի պարանոցին է փաթաթվում լեգիտիմի ուրվականը՝ արհեստական ստեղծելով «այո»-ի պատրանք։ Ինչպե՞ս կարելի է լեգիտիմացնել մի բան, որի մասին պատկերուցում չունես, չես էլ կարող ունենալ, քանի դեռ պարզ չէ մասնակիցների քանակը, առավել ևս՝ նրանց դիրքորոշումը։ «Ժողովրդի պահանջը» լեգիտիմ դարձրեց գործող կառավարությունը, իսկ ինչպիսի՞ պահանջ կա ժողովրդի կողմից՝ այժմ դեռ պարզ չէ, մնում է հուսալ, որ քվեարկությունը կնթանա լեգալ, այսինքն օրինական, որը իր հերթին կհաստատի Սահմանադրության փոփոխման լեգիտիմությունը։

Լիլիթ Սիլանյան Իրավաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ