Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական քաղաքական հարթակներում որոշ առաջնորդներ ստանում են ընդգծված աջակցություն և քաղաքական խրախուսանք, մինչդեռ այլ երկրներ կամ կառավարություններ ենթարկվում են խիստ քննադատության կամ նույնիսկ քաղաքական ճնշումների։ Եվրոպական քաղաքական քննարկումներին հետևելիս կարելի է նկատել, որ որոշ ղեկավարներ հաճախ ներկայացվում են որպես եվրոպական արժեքների կրողներ և գործընկերներ, որոնք արժանի են համակրանքի և աջակցության։

Այս համատեքստում հաճախ հիշատակվում են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Միխեիլ Սաակաշվիլին, Վոլոդիմիր Զելենսկին, Նիկոլ Փաշինյանը, Մայա Սանդուն, Սալոմե Զուաբիշվիլին։ Ինչպես նկատեցիք, այս մարդկանց միավորում է միայն իրենց երկրի շահերը աշխարհաքաղաքական խոշոր ուժերի զոհասեղանին դնելը և Արևմուտքի հանձնարարականները կուրորեն կատարելը։ Այնինչ, եվրոպական քաղաքական հարթակներում այս առաջնորդները հաճախ ներկայացվում են որպես ժողովրդավարական փոփոխությունների խորհրդանիշներ, և նրանք ստանում են եվրաչինովնիկների քաղաքական աջակցությունն ու հրապարակային դրվատանքը։ Պատահական չէ, որ նրանց ելույթները, օրինակ՝ Եվրոպական խորհրդարանում բուռն ծափերի են արժանանում։

Սակայն նույն ժամանակահատվածում Եվրոպայի վերաբերմունքը այլ երկրների կամ այլ գործիչների նկատմամբ կարող է լինել զգալիորեն ավելի քննադատական։ Այս հակադրությունը հատկապես նկատելի է Վրաստանի դեպքում, հատկապես, որ վերը նշված ցանկում Վրաստանի երկու նախկին ղեկավար կա: Եվրոպական քաղաքական շրջանակներում պարբերաբար դժգոհություն է հնչում այն փաստի շուրջ, որ Վրաստանը փորձում է զարգացնել հարաբերությունները ոչ միայն եվրոպական կառույցների հետ, այլ նաև խորացնել տնտեսական և քաղաքական կապերն այլ երկրների, օրինակ՝ Ռուսաստանի և, ինչու չէ, նաև Չինաստանի հետ։ Վրաստանը փորձում է իր շահերն առաջ տանել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև առկա մրցակցության պայմաններում։ Սակայն եվրոպական քաղաքական շրջանակներում այսպիսի քաղաքականությունը հաճախ դիտարկվում է կասկածանքով և քննադատությամբ։

Երբ որևէ երկիր (ավելի ստույգ՝ որևէ երկրի ղեկավար, իշխող ուժ) վարում է այնպիսի քաղաքականություն, որը համընկնում է եվրոպական նեղ աշխարհաքաղաքական առաջնահերթությունների հետ, նրա նկատմամբ վերաբերմունքը սովորաբար լինում է առավել բարենպաստ։ Իսկ երբ որևէ պետության իշխանություն փորձում է վարել ավելի բազմավեկտոր կամ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, հաճախ առաջանում են քաղաքական լարվածություններ։ Այս երևույթը բնորոշ է խոշոր աշխարհաքաղաքական կենտրոններին, բայց Եվրոպայի դեպքում այն անցնում է բոլոր սահմանները։

Դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը փոքր և միջին պետությունների համար հաճախ դիտարկվում է որպես գոյատևման ռազմավարություն։ Երբ պետությունը գտնվում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրությունների խաչմերուկում, նրա համար բնական է փորձել կառուցել հարաբերություններ միաժամանակ մի քանի ուղղություններով։ Այսպիսի մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել արտաքին կախվածությունները և ապահովել ավելի լայն տնտեսական ու քաղաքական հնարավորություններ։ Սակայն դա Եվրոպայի համար անընդունելի է։ Պատահական չէ, որ եվրոպական կառույցները հաճախ ավելի բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում այն կառավարությունների նկատմամբ, որոնք պատրաստ են անվերապահորեն աջակցել եվրոպական աշխարհաքաղաքական օրակարգին, նույնիսկ եթե այդ գործընթացում առաջանում են ներքին քաղաքական կամ սոցիալական խնդիրներ, կամ սեփական երկիրը տուժում է և դառնում է պատերազմի թատերաբեմ։ Ուկրաինան՝ ամենավառ օրինակը...

Հենց այս ֆոնի վրա էլ առաջանում է ևս մեկ կարևոր հարց՝ ի՞նչ չափով են եվրոպական կառույցները հետևողական իրենց արժեքային քաղաքականության մեջ։ Եվրոպան մշտապես ընդգծում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն իր օրակարգի հիմքում են։ Սակայն քննադատները նշում են, որ այն կառավարությունները, որոնք համարվում են եվրոպական քաղաքականության գործընկերներ, քարտ բլանշ են ստանում Եվրոպայի կողմից իրենց ուզածով վարվելու համար։ Նրանք կարող են հակաժողովրդավարական քայլեր ձեռնարկել ու խախտել մարդու իրավունքները՝ բանտերը լցնելով ընդդիմադիրներին, իսկ եվրոպական կառույցներն աչք կփակեն տեղի ունեցողի առաջ։

Այս երևույթը միջազգային հարաբերություններում հայտնի է որպես «ընտրովի արժեքայնություն», երբ արժեքները կիրառվում են ոչ թե համընդհանուր սկզբունքների հիման վրա, այլ քաղաքական նպատակահարմարության տրամաբանությամբ։ Այս հակասությունը հատկապես զգացվում է այն ժամանակ, երբ եվրոպական կառույցները խիստ քննադատում են որոշ երկրների ներքաղաքական զարգացումները, բայց նույն մակարդակի քննադատություն չեն հնչեցնում այն երկրների նկատմամբ, որոնք համարվում են քաղաքական գործընկերներ։ Նման իրավիճակներում ստեղծվում է այն ընկալումը, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության թեմաները շատ դեպքերում օգտագործվում են որպես քաղաքական գործիք՝ միջազգային հարաբերություններում ազդեցություն գործադրելու համար։ Իսկ նույն «գործընկեր» պետությունների ու նրանց ժողովուրդների ճակատագրի վրա՝ թքած...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում