Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն

Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ»

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի աշխատանքից ազատումը շարունակում է արձագանքներ առաջացնել հանրային և քաղաքական դաշտում։ Տեղի ունեցածին անդրադարձել է նաև «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ հայտարարելով, որ այս դեպքը իր համար «կարմիր գիծ» է։

Թաթոյանը նշել է, որ թանգարանի տնօրենը պաշտոնից ազատվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Վենսին ներկայացրել է Ադրբեջանի կողմից տարբեր տարիներին հայերի նկատմամբ իրականացված ջարդերի մասին տեղեկություններ և նրան փոխանցվել են գրքեր՝ Արցախի խնդրի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

«Մի պահ մտածեք այս մասին։ Պրոֆեսիոնալ մարդ, պրոֆեսիոնալ միջավայր, պրոֆեսիոնալ ժեստ։ Եվ՝ աշխատանքից ազատում վարչապետի անձնական ցուցումով»,– ընդգծել է նա։

Թաթոյանի խոսքով՝ իշխանությունը տեղի ունեցածը փորձել է ներկայացնել որպես «պրովոկացիա» և «արտաքին քաղաքականությանը հակասող գործողություն», սակայն նման գնահատականը չի կարող ընդունելի լինել։ Նրա համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը արտաքին քաղաքականություն իրականացնող կառույց չէ, և նրա հիմնական առաքելությունը պատմական հիշողության պահպանումն ու փոխանցումն է։

«Թանգարանի առաքելությունը հենց հիշողություն պահպանելն ու փոխանցելն է։ Հիշողությունը չի կարող լինել պրովոկացիա կամ խաղաղության խոչընդոտ»,– նշել է նա։

Թաթոյանը նաև ընդգծել է, որ այս իրավիճակում խոսքը միայն մեկ պաշտոնյայի ճակատագրի մասին չէ։ Նրա խոսքով՝ խնդիրը ավելի խորն է և վերաբերում է պետական ինստիտուտների անկախությանը, մասնագիտական միջավայրի պաշտպանությանը և երկրում իրավունքների ու ազատությունների պահպանմանը։

«Այստեղ է ինձ համար կարմիր գիծը։ Պետք է անհնար լինեն այնպիսի իրավիճակներ, երբ թանգարանի տնօրենին կարող են ազատել աշխատանքից միայն այն պատճառով, որ նա պրոֆեսիոնալ է և հայրենասեր»,– նշել է նա։

Քաղաքական գործիչը նաև անդրադարձել է Հայաստանի եվրոպական ուղղությանը՝ ընդգծելով, որ իրական եվրոպական արժեքները չեն սկսվում արտաքին քաղաքական հարթակներում, այլ ձևավորվում են երկրի ներսում՝ պետական կառույցների անկախությամբ և ազգային հիշողության նկատմամբ հարգանքով։

Թաթոյանի խոսքով՝ դեպի Եվրոպա ճանապարհը կարող է լինել արժանապատիվ և կարճ միայն այն դեպքում, երբ երկրի ղեկավարությունը գիտակցի, որ եվրոպական արժեքները սկսվում են հենց Հայաստանում՝ Երևանում, այդ թվում նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Նրա գնահատմամբ՝ պատմական հիշողությունը և ազգային արժանապատվությունը չեն կարող դառնալ քաղաքական հաշվարկների կամ արտաքին հարաբերությունների պատանդ, քանի որ դրանք պետականության հիմքերից են։