Արդեն կան որոշումներ, շուտով կլինեն կադրային փոփոխություններ. ԱԽ քարտուղար
Բանակում նման դեպքերի բացառման և զգալի արդյունքի հասնելու համար պետք է երկու ուղղությամբ աշխատել՝ ուժեղացնել բանակի կարգուկանոնն ու պայքարել քրեական ենթամշակույթի դեմ: Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով բանակում տարեսկզբին զինվորների մահվան դեպքերին:
«Հայ ժողովուրդը յուրահատուկ վերաբերմունք ունի բանակի նկատմամբ և ցանկացած պաշտոնյա հասկանում է, որ բանակում տեղի ունեցած իրադարձություններն ավելի զգայուն են ընդունվում, որովհետև մենք ունենք անվտանգության հանդեպ ավելի զգայուն մոտեցումներ»,-նշել է Գրիգորյանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի մոտ անցկացված խորհրդակցությանը՝ Գրիգորյանն ասել է, թե դրա նպատակը բանակի խորքային խնդիրները հասկանալն էր:
«Առաջինը կարգուկանոնի ուժեղացումն է, որ թույլ կտա մինիմալի հասցնել կամ բացառել նման դեպքերը, մյուսը քրեական ենթամշակույթն է, որն ազդում է նման երևույթների վրա»,-ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ ինչքան էլ բանակում ուժեղացնեն կարգուկանոնը, եթե քրեական ենթամշակույթի դեմ պայքար չլինի, արդյունքներն էլ զգալի չեն լինի:
Հարցին՝ դեպքերի համար կա՞ն կոնկրետ պատասխանատուներ, թե՞ պատճառը միայն քրեական ենթամշակույթն է, ԱԽ քարտուղարը պատասխանել է, որ միայն քրեական մշակույթը մեղավոր դիտարկելով՝ որևէ լուծում չենք գտնի: «Այս պահին կան և հետագայում ևս կլինեն կադրային որոշումներ, որոնք ցույց են տալիս, որ պատասխանատուներ կան նման իրավիճակի համար: Կա քրեական ենթամշակույթ, բայց և կա անհատների պատասխանատվության խնդիր»,-ասել է նա:
Հարցին՝ այսինքն՝ շուտով կլսենք կադրային փոփոխությունների մասին, Գրիգորյանը պատասխանել է՝ այո:
Վերջինս կարևորել է նաև բանակի ընդհանուր բարեփոխման տրամաբանությունը՝ նշելով, որ քրեական ենթամշակույթ ասելով՝ կարևոր դեր է տրվում Ռազմական ոստիկանությանը:
«Ռազմական ոստիկանությունը պետք է իր աշխատանքները կատարի, և այստեղ մենք ունենք բարեփոխումների հայեցակարգ, որը մշակման փուլում է և շուտով հնարավորություն կլինի դրա մասին խոսել»,-նշել է Գրիգորյանը՝ ընդգծելով, թե բանակի բարեփոխման համար տարբեր ուղղություններով աշխատանքներ պետք է տարվեն:
Նա կարևորել է նաև նման դեպքերի բացահայտումը՝ նշելով, թե խնդիրը հստակ է դրված՝ այլևս այնպես չի լինելու, որ ինչ-որ գործի ամբողջական հրապարակայնություն չապահովվի:
«Բարդություններ կան բանակի փակ լինելու և անվտանգության առումով, բայց մեր համոզմունքն այն է, որ պետք է մաքսիմալ այնպես անել, որ հրապարակայնություն ապահովենք. բոլոր գործերը քննվեն, և դրանց արդյունքում կարողանանք նաև այնպիսի քաղաքականություն մշակել, որ բացառենք նման դեպքերը»,-ասել է նա՝ համոզմունք հայտնելով, թե բոլոր գերատեսչությունների համատեղ աշխատանքների արդյունքում կլինեն լավ արդյունքներ:
Անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ պայքարին՝ ոչ միայն բանակում, Գրիգորյանը նշել է. «Մեր խնդիրն է այնպիսի ուժ ու թափ հաղորդել պետական ինստիտուտներին, որպեսզի նրանք կարողանան ջարդել քրեական ենթամշակույթը և նաև հնարավորություն տալ, որ բանակում և՛ կարգապահությունը և՛ կատարվող մնացած բարեփոխումներն ավելի մեծ ազդեցություն ունենան»:
ԱԽ քարտողարն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունխենյան հանդիպմանը՝ նշելով, թե դրա նպատակը բանակցային գործընթացը հրապարակային դաշտ բերելն էր: «Հստակ ցույց տրվեց մոտեցումների տարբերությունը: Ալիևը փորձում էր ավելի շատ իր հասարակության համար ընդունելի մեսիջներ տալ, հայկական կողմը՝ ի դեմս վարչապետի, ցույց էր տալիս մոտեցումները, որ խնդիրը լուծելու պատրաստակամություն կա»,-ասել է Արմեն Գրիգորյանը:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը