Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ
Քաղաքականություն

Գերմանական հայտնի օրաթերթը հոդված է հրապարակել Արմեն Սարգսյանի մյունխենյան ելույթի մասին

Գերմանական «Զյուդդոյչե ցայթունգը» /Süddeutsche Zeitung/ հայտնի օրաթերթը 2020 թ․ Մյունխենի անվտանգության համաժողովի վերաբերյալ իր վերլուծական հոդվածի համար որպես առանցք ընտրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ քվանտային քաղաքականության մասին բանախոսությանը: «Անվտանգության համաժողովը ցույց տվեց, որ դասական տրամաբանությամբ հնարավոր չէ աշխարհում կատարվողը մեկնաբանել, բարեբախտաբար կա Հայաստանի նախագահ Սարգսյանը, որը ֆիզիկոս է»,- գրում է «Զյուդդոյչե ցայթունգի» հոդվածագիր Շտեֆան Կորնելիուսը:

 Նա դրականորեն ընդգծվում է այն փաստը, որ մյունխենյան համաժողովի շրջանակներում, ի թիվս մնացյալ քաղաքական գործիչների ելույթների, որոնք խոսում էին անվտանգության քաղաքականության խնդիրներից, ներկայիս աշխարհի անվտանգության ճարտարապետության տարբեր խութերից, Արմեն Սարգսյանը յուրահատուկ մոտեցումով մեկնաբանություններ է տվել այդ թեմայի շուրջ:

Հոդվածագիրը նշում է, որ հարցին անդրադարձել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իր լայնածավալ ելույթում՝ հատուկ շեշտադրելով, որ եվրոպական անվտանգությունը ներկայումս այդքան էլ կայուն և վստահելի չէ։ Վերլուծաբանի խոսքով՝ այս ամենի ֆոնին հետաքրքրական էր Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը՝ կառուցված քվանտային քաղաքականության վրա։ Ելույթում հաշվի էին առնված նրա՝  ֆիզիկոսի փորձառությունը և գիտելիքները։ «Նա հանդես եկավ այնպիսի ոճով, որ ցանկանում է կարգուկանոն մտցնել աշխարհում և այդ ուղղությամբ նախատեսում է համապատասխան գործիքակազմ ունենալ»:

 Արմեն Սարգսյանի մոտեցմամբ՝ ինչպես քվանտային ֆիզիկան է փոխարինել դասական մեխանիկային, այնպես էլ քվանտային քաղաքականությունը պետք է փոխարինի դասական քաղաքականությանը: Նշելով, որ դասական տրամաբանությամբ այլևս անհնար է մեկնաբանել երևույթները՝ Հայաստանի նախագահն ասել է, որ Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությունը ևս պետք է հասկանալ այս համատեքստում, երբ էներգիայով լիցքավորված տարրերի համադրումը հանգեցրեց միջուկային մեծ ռեակցիայի, որն անվանվեց հեղափոխություն: