«Հիմա պատերազմի դաշտում ենք. հաջորդ քայլը Սպիտակ տունն է». Րաֆֆի Համբարյան
Մեզ համար հիմա ամենակարեւոր աշխատանքն այն է, որ Ամերիկայի կողմից Արցախին տրվող օգնությունը շարունակական լինի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնաժմբի ներկայացուցիչ Րաֆֆի Համբարյանը:
«Այստեղ գործունեության մեծ դաշտ կա, այդ բանավեճերը տեղի են ունենում Կոնգրեսում, Սպիտակ տան հետ, անձեր կան, որ ուզում են այդ օգնությունը դադարեցնել: Մենք այս հարցում պատերազմական դաշտում ենք: Նախորդ շաբաթ մոտ 40 հազար մեսիջ ենք ուղարկել Կոնգրես, 10 հազար ամերիկահայ նամակ է ուղարկել կոնգրեսականներին, որ այդ օգնությունը պետք է շարունակվի»,-ասաց նա:
Անդրադառնալով վերջերս ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, Րաֆֆի Համբարյանն ասաց. «Մեր նպատակն արդարության հասնելն է, իսկ դա կլինի, երբ որ Սպիտակ տունը եւս խախտի լռությունը Ցեղասպանությունը ճանաչելու հարցում:
Կոնգրեսի որոշումը դրական էր, հիմա հաջորդ քայլը Սպիտակ տունն է, երբ այդտեղ էլ մերժումը հաղթահարենք, արդարությունն ավելի մոտ կլինի հայ ժողովրդի համար: Մենք հիմա այդ պատերազմի դաշտում ենք եւ վստահ եմ, որ շահելու ենք: Արդարությունը գալու է, հարցը միայն ժամանակի մեջ է: Մեր աշխատանքը նրա համար է, որ այդ արդարությունն ավելի արագ գա»:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը