Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում Փոխվարչապետերը՝ ՔՊ-ի թիրախում Ռուսական հայտնի ինստիտուտի զեկույցը ուշագրավ շերտեր է բացահայտում Ո՞ւմ համար է աշխատում Սոլովյովը Երբ Փաշինյանն անհոգ է, ժողովուրդը՝ հոգսաշատ. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ) Հայոց Եկեղեցին չեն քանդի՝ որքան էլ փորձեն․ Մենուա Սողոմոնյան«Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը. նա ուզում է քանդել Հայ Առաքելական Եկեղեցին, որպեսզի այն դարձնի իշխանությանը վերահսկելի և խզի դրա կապը Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների հետ». Էդմոն Մարուքյան Մեր բարեկամներին ու հարևաններին հարգում ենք,  բայց մեզանից շատ չենք հարգում. Նարեկ ԿարապետյանԻսրայելցի գիտնականները մշակել են գունափոխվող և կիսաթափանցիկ արևային վահանակներ Այս իշխանությունը խաղաղությունից խոսելու իրավունք չունի․ Ավետիք ՔերոբյանԻշխանությունը մի բան է խոստանում, իրականությունը՝ լրիվ հակառակը ապացուցում․ Աննա Կոստանյան
Ժամանց

Ահա թե ինչ պետք է դուք բացատրեք ձեր երեխաներին, եթե նրանք վատ օր են ունեցել

Նրանց փոխարեն մի լուծեք իրենց խնդիրները:

Հաճախ է պատահել, որ հանկարծ գալիս է երեխան՝ տխուր, չարացած ու դժգոհ, ու դուք հավանաբար ուզում եք ամեն բան ուղղել: Դուք ձեր դստերն ասում եք, որ ամեն ինչ լավ կլինի, կամ 6-րդ դասարանցի ձեր երեխային սովորեցնում եք, թե ինչպես հաշտվի ընկերուհիների հետ, և կամ էլ կարեկցում եք ձեր տղային, ով բողոքում է դաժան ուսուցիչներից:

Բայց որքան էլ դուք ցանկանաք ամեն բան հարթել, այդպես վարվելը ճիշտ չէ:

«Ծնողներն իրենց վրա այնքան պատասխանատվություն են վերցնում իրենց երեխաների տրամադրության ու վիճակի համար, որ սկսում է թվալ, որ դա իրենց պարտականությունն է՝ որքան հնարավոր է՝ արագ ուղղել իրավիճակը»,- ասում է կլինիկական հոգեբան Վենդի Մոգելը, ապա հավելում, որ դա երեխային զրկում է դպրոցական օրվա ավարտին կամ մանկապարտեզից հետո մրթմրթալու ու զայրանալու հնարավորությունից:

Այլ կերպ ասած՝ երբ մենք փորձում ենք լուծել յուրաքանչյուր մանկական սխալ, նրանք չեն սովորում ինքնուրույն հաղթահարել դժվարությունները:

Պատճառներից մեկը, ըստ նույն հոգեբանի, թե ինչու կարող են երեխաները տխուր տուն գալ, այն է, որ, տունը երեխայի համար փափուկ վայրէջքի տեղ է: Դա այն վայրն է, ուր իրենք իրենց բավականաչափ հարմարավետ են զգում, որ դուրս հանեն իրենց բոլոր էմոցիաները:

«Ամբողջ օրը նրանք հավաք են եղել, լարված ու կարգապահ: Իհարկե, նրանք հոգնել են»,- ասում է Վենդի Մոգելը:

Իսկ հետո նրանք տուն են գալիս, ու ծնողները սկսում են ուսումնասիրել նրանց դիրքը, դեմքի արտահայտությունը, և այլն, որ համոզվեն, որ իրենց երեխաները լավ օր են ունեցել: Ինչ-որ իմաստով դա ներխուժում է երեխայի համար բնական վերականգնման պրոցես:

Կրթության հարցերով փորձագետ Ռոբբի Ֆոքսն էլ ասում է, որ երբեմն երեխան պետք է պոռթկա, դուրս հանի իր էմոցիաները, և եթե մենք չափից հաճախ ենք միջամտում, մենք խնդիրն ավելի ենք մեծացնում, քան այն իրականում կա, կամ նրանց ներշնչում ենք, որ իրենք ինքնուրույն այն չեն կարող լուծել:

Նա ծնողներին խորհուրդ է տալիս սովորել ռեֆլեկտիվորեն լսել:

Օրինակ՝ երեխան դպրոցից տուն է եկել ու բողոքում է մաթեմատիկայի բարդ դասից: Ծնողն ասում է. «Դե հա, մաթեմատիկան այսօր հեշտ չէր»: Ապա երեխան ինչ-որ ուրիշ բան է ասում, և ծնողը կրկին արտացոլում է նրա զգացմունքները:

«Ամեն անգամ, երբ երեխան զգում է, որ իրեն լսում են, նրա էմոցիաները հանդարտվում են, ու նա սկսում է ավելի պարզ հասկանալ, թե ինչպես դրանք կարելի է հաղթահարել»,- ասում է նա:

Չարժե բարոյախրատական դասեր կարդալ ու երեխային դասեր տալ, երբ նա տրամադրություն չունի: Կարեկցանք դրսևորեք ու երեխային անբռնազբոս կերպով  հասկացրեք, որ ծանր օրը հետևում է մնացել: Նա պետք է լսի, որ խնդիրները պերմանենտ չեն:

Երեխայի հետ քննարկեք վաղվա օրը: Աշխատեք նրան ներշնչել, որ վաղն ավելի լավ կլինի: Հիշեցրեք նրան յուրաքանչյուր լավ բանի մասին, որ կա կյանքում, և, թե ինչ պետք է անի ինքն իր տրամադրությունը բարձրացնելու համար:

Հիշեք՝ ձեր խնդիրը երեխայի պրոբլեմը լուծելը չէ, այլ նրան իր խնդիրներն ինքնուրույնաբար լուծել սովորեցնելը: