Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ
Քաղաքականություն

Ինչպես է ձևավորվում ատելության խոսքը

Երկար մտածում էի՝ այս գրառումը գրելուց առաջ։ Այնուամենյանիվ, որոշեցի գրել՝ ցույց տալու համար նաև, թե ինչպես է ձևավորվում ատելության խոսքը։
Երեկ մի գրառում էի գրել, որով փորձել էի հիմնավորել, թե ինչու մեր կուսակցությունը չի մասնակցում սահմանադրական հանրաքվեին՝ մեզ, ըստ էության, սահամանզատելով «սևերի» ու «սպիտակների» կամ՝ հների ու նորերի գզվռտոցից։ Գրառմանն արձագանքել էր «իմքայլական» պատգամավորներից մեկի հայրը(անուններն էական չեն, որովհետև ես որևէ անձի հետ խնդիր չունեմ, ինձ երևույթն է հետաքրքրում), ով «եզրակացրել» էր, որ ես սպասարկում եմ նախկինների շահերը։
Եթե նման բան գրեր սովորական զոմբի, թերևս՝ չէի արձագանքի, որովհետև մանիպուլյատիվ քարոզչությունը կարող է շատերին կլանել, կուլ տալ։ Բայց երբ իշխանության ներկայացուցչի հարազատն է «հետևողականորեն» ստի և կեղծիքի ճանապարհ հարթում՝ անհանդուրժողականության դոզայով, ապա դա ատելության խոսք ստեղծելու դասական օրինակ է։
Առնվազն անբարոյական է, երբ որևէ մեկը կարող է իմ դիրքորոշումների հետևում տեսնել նախկիններից որևէ մեկի, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «ականջները»։
2004թ-ին, երբ Քոչարյանի անմիջական հրամանով Լուսակերտի իմ հայրական տուն ներխուժել էին ոստիկանության ու հատուկ ծառայությունների աշխատակիցները ու «թշնամական» օպերացիա էին իրականացնում, դա տեղի է ունեցել իմ երկու տարեկան տղայի ու չորս տարեկան աղջկա աչքերի առաջ, ու ես երբևէ ու որևէ պարագայում չեմ կարող ներել Ռոբերտ Քոչարյանին։
Ես իմ լրագրողական-վերլուծական գործունեության ընթացքում՝ անցած տարիներին բազմաթիվ հրապարակումներով, բացահայտել եմ Սերժ Սարգսյանի իշխանության հանցագործ բնույթը ու ծիծաղելի է կարծել, թե կարող եմ համագործակցել այդ թիմի հետ։
Չկա որևէ վերլուծաբան, որ անցած տարիների ընթացքում այդքան շատ գրած լինի Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի մասին, ըստ էության՝ նպաստելով այդ ոճիրների բացահայտմանը ու արձանագրելով դրանցում Քոչարյան-Սարգսյան զույգի պատասխանատվությունը։
Սրանք ճշմարտություններ են, որոնք, անշուշտ, հասու են նաև հեղափոխության թիմի անդամներին ու նրանց ագիտպրոպին, բայց նրանք «համառորեն» ատելության խոսք են ստեղծում՝ կեղծիքի, ակնհայտ ստի հիմքով, որովհետև հենց իրենք են շատ արագ ընդօրինակել նախկինների գործելաոճը՝ «միակ ճշմարիտի» արատավոր սինդրոմով թիրախավորելով բոլոր նրանց, ովքեր ունեն տարբերվող դիրքորոշումներ։
Մի ստեղծեք ատելության խոսք, դրան մասնակից մի դարձրեք ձեր հարազատներին, ընտանիքի անդամներին, վաղն այն ուղղվելու է ձեր դեմ՝ բումերանգի օրենքով։