Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ
Քաղաքականություն

Մարդու վարքն ուղղորդում են ոչ թե վիճակագրական թվերն, այլ ազգային արժեքները

Աստված ունեցողին հետաքրքիր չի, թե ինչ հրաշք է գործում կամ դրախտ խոստանում մեկ այլ մարգարե։ Նույնպես ազատ անհատին հետաքրքիր չի, թե ԵՏՄ անդամ Հայաստանը վիճակագրական ինչ ցուցանիշով է առաջ անցել հակաքաղաքրթական ուղին բռնած ԵՏՄ երկրներից։ Ինչպես նաև՝ արտագաղթել ցանկացողի համար նշանակություն չունի աշխատավարձի կամ թոշակի 10-20 տոկոս բարձրացումը, որովհետև նա ուզում է լավ ապրել այլ երկրում։

Հասարակության վարքն ուղղորդում են ոչ թե թվերն, այլ ազգային իդեալն ու արժեքները։ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությամբ իշխանության եկած թիմից հասարակությունն ակնկալում է համակարգային փոփոխություններ, որոնք հասունանում են ոչ թե վիճակագրական առաջընթացի, այլ արժեբանական հաստատումների շնորհիվ։ Մարդուն, հասարակությանը ապրեցնում է ոչ միայն հացն, այլև վաղվա օրվա լավատեսությունը, երազանքը, ազգային իդեալը, և դրանք իրականացնելու պայքարը։ Առանց դրանց՝ տնտեսության 7,6 տոկոս աճը, կամ աշխատավարձ-թոշակի մի քանի տոկոս բարձրացումը չեն փոխում մարդու մտածողությունը, մանավանդ որ՝ վիճակագրական թվերը համառորեն չեն անդրադառնում սառնարանի պարունակության վրա։

Այսպիսով՝ կարելի է փաստել, որ չնայած վիճակագրական տպավորիչ թվերի, կառավարության ամենամեծ ձախողումն այն է, որ հեղափոխական ալիքի վրա բարձրացած հասարակության լավատեսության չափաբաժինը չի բարձրացել, այլ անկման նշաններ է ցույց տալիս։ Ինչպես երեկ, այնպես՝ այսօր մարդը Հայաստանում անելիք չի տեսնում, ապագա չի տեսնում, և մոմ վառող էլ՝ չկա։

Լավատեսության անկման առաջին պատճառը ինքնաճանաչման պակասն է։ Չնայած Հայաստանն անկախ է 29 տարի, բայց քաղաքացին դեռ սովետահպատակի աշխարհայացքային կաղապարներում է, պետությունը դեռ իդեալ չունի, հասարակական արժեքները դեռ արմատացած չեն, դրանցից ածանցվող քաղաքական նպատակները շրջապտույտի մեջ են։ Եվ դա է պատճառը, որ ներկաները չեն կարողանում քաղաքական բովանդակային առումով տարանջատվել նախկիններից, վարում են նույն անհեռանկար-ձախողված քաղաքականությունն ու հպարտանում վիճակագրական թվերով, որոնք նույն մաթեմատիկական բանաձևերով ու մեթոդաբանությամբ ներկայացնում են նրանք, որոնք տասնյակ տարիներ նկարել են նախկինների վիճակագրական ցնցող հաջողությունների պատկերները։

Կարճ ասած՝ իշխանությունը վիճակագրությամբ պարծենալու փոխարեն, պետք է քաղաքակարթական փոփոխություններ ենթադրող հեղափոխական քայլեր կատարի, որոնց ազդեցությամբ մարդիկ, անկախ տնտեսական ցուցանիշից, իրենց կզգան երջանիկ, կապրեն-կաշխատեն ու բարիք կստեղծեն Հայաստանում և չեն մեղադրի իշխանություններին թվային մանիպուլյացիաներ անելու մեջ։

 

Թաթուլ Մկրտչյան