Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ
Քաղաքականություն

Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հնգօրյա համաժողովը

2020 թ. փետրվարի 24-28-ին Երևանում և Ստեփանակերտում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաժողովը։

Համաժողովին մասնակցեցին Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերի  ու գրասենյակների և ՀՅԴ կուսակցական մարմինների մոտ 50 ներկայացուցիչներ։

Համաժողովը քննարկեց Հայ դատի աշխատանքների ընթացքը 2019  թ. հունվարից առ այսօր։ Լսեց զեկույցներ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մարտահրավերների և  ՀՀ  ներքաղաքական իրավիճակի մասին։

Խորհրդաժողովի օրակարգի  հիմնական հարցերն էին.

•         ՀՀ-ին ի նպաստ իրազեկման (լոբբինգ) աշխատանքներ.

•         Պայքար Արցախի միջազգային իրավական ճանաչման համար և Ադրբեջանի հակահայ քաղաքականության դեմ, Արցախի բարեկամների ցանցի աշխուժացում.

•         Աշխատանքներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրական պայքարի ուղղությամբ.

•         Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախաձեռնություններ.

•         Նախիջևանի հայկական ինքնության արծարծում միջազգային շրջանակներում.

•         Սևրի դաշնագրի և Հայաստան-Թուրքիա սահմանի մասին Վիլսոնյան իրավարար վճռի 100-ամյակի նշում քաղաքական բովանդակությամբ.

•         Մոսկվայի և Կարսի դաշնագրերի 100-րդ տարին. դրանց հետևանքների սրբագրման և վերացման ձևերը.

•         Սիրիայի, Լիբանանի, ընդհանրապես Մերձավոր Արևելքի հայությանը աջակցություն (տեղում և Հայաստանում).

•         Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հնարավորությունների զարգացում։

Համաժողովը յուրաքանչյուր հարցի շուրջ հանգեց համապատասխան եզրակացությունների և կայացրեց որոշումներ առաջիկա գործունեության վերաբերյալ։

Համաժողովը մտահոգություն արձանագրեց Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների ներկա փուլի շուրջ ստեղծված անորոշությունների վերաբերյալ և շեշտեց հայկական քաղաքական բոլոր ուժերի կողմից վերահաստատման կարևորությունը, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն  առաջնահերթություն է կարգավորման գործընթացում։

Համաժողովի ժամանակ ողջույնի ուղերձով հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդին պարգևատրեց «Երախտագիտություն» մեդալով՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ  Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ստանալով մեդալը, հայտնեց, որ այն գնահատականն է  Հայ դատի ողջ համակարգի գործունեության։