Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ
Քաղաքականություն

«Ամենատեղեկացված» նախարարի մտքի «գոհարները»

Չէ, հատուկ տաղանդ պետք է ունենալ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու նրա «քայլող» աջակիցների դիլետանտիզմին, անամոթության հասնող ցինիզմին դիմանալու համար։
Երբ խոհրդարանական ընդդիմությունը որևէ, օրինակ՝ սահմանադրական հանրաքվեի հարցով, հրաժարվում է «սև»-«սպիտակի» տրամաբանությամբ դիրքորոշում հայտնել, մեծամասնության պատգամավորները հարայ-հարայոց են դնում, թե՝ հասեք, ընդդիմություն չունենք, ու դառնում են կատարյալ անհանդուրժող, երբ ընդդիմությունը կոնկրետ հարցերով մեղադրում է իշխանության անգործությունը։
Ո՞վ չի հասկանում, որ կորոնավիրուսի հարցով մոտ մեկ ամիս իշխանությունն անգործություն է ցուցաբերել՝ այն աստիճանի, որ վիրուսակիրն ինքնաթիռով եկել, տուն էր գնացել ու հետո իր ոտքով հիվանդանոց էր գնացել ու «բացահայտվել»։ Կորոնավիրուսի առաջին դեպքը բացահայտվեց՝ կառավարության զրո միջամտությամբ, ու դա փաստ է ու փաստ է նաև, որ պոստֆակտում կառավարությունը ամենասխալ տեղում մեկուսացրեց երեք տասնյակ մեր հայրենակիցների՝ Ծաղկաձորն ու չարաբաստիկ վարակը դարձնելով հոմանիշներ։ Երեկ այս մասին էր բարձրաձայնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Ու եթե նույնիսկ նա այդ մասին չխոսեր էլ, պարզ էր, որ կարանտինը Ծաղկաձոր տանելու որոշումը ներքուստ սխալ էր համարել նաև Նիկոլ Փաշինյանը, որը նույն երեկոյան ընտանիքի հետ շտապեց Ծաղկաձոր՝ այնտեղից տուրիստների «փախուստը» կանխելու համար։
Դե, չստացվեց, որովհետև կորոնավիրուսն «անլուրջ» են համարում միայն մեր առողջապահության «գիտունիկ» նախարարն ու նրա հետ «անհոգ քայլող» որոշ պատգամավորներ։
«Երևի պարոն Գագիկ Ծառուկյանը մի քիչ համաշխարհային անցուդարձից էդքան տեղյակ չի»,- այսօր ասել է Թորոսյանը, ով, որպես կանոն, տեղյակ չի լինում անգամ իր կառավարության կայացրած որոշումներից։ Օրինակ՝ նա ասում էր, թե հայ-իրանական սահմանը պետք չէ փակել, որից հետո վարչապետը հակառակն արեց, կամ՝ մի քանի օր առաջ, Արսնեը դեռ ասուլիս էր տալիս ու խրոխտ ասում էր, որ իր երկու երեխաներին դպրոց է ուղարկելու ու հետո պարզվեց․․․ չի կարող, որովհետև վարչապետն արդեն դպրոցները փակելու որոշում է ստորագրել։
Զարմանում եմ՝ էսքան «տեղյակ» նախարարի տեղը ոնց չգիտեն արտասահմաններում, որ Թորսայան Արսենին դրսերում լավ ռոճիկով գործ չեն տալիս․ համ էս երկիրը կպրծնի, համ էլ՝ «ամենատեղյակը» մյուսներին էլ «կլուսավորի»։
Էս «տեղեկացված» նախարարին պաշտպանող «քայլուհին» էլ, թե՝ այս դեպքում գնահատական է տալիս ոչ այնքան պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, որքան սեփականատեր Գագիկ Ծառուկյանը՝ ունենալով իր որոշակի շահը։
Ինչ անճար փաստարկ եք բերում։ Մի հատ Ծաղկաձոր հասեք ու կտեսնեք, որ տուրկենտրոնը դատարկված է ու ԲՀԿ նախագահը խոսել է գլոբալ խնդրի մասին՝ բացարձակ չկարևորելով իր հյուրանոցը, որն, ի դեպ, իր բարձր կարգի շնորհիվ ամենապաշտպանվածն է ֆորս-մաժորային ցանկացած իրավիճակներից։
Եթե նախարարի ու նրան աջակցող պատգամավորների անհեթեթ պատճառաբանությամբ առաջնորդվենք, կարող ենք մտածել՝ Ծաղկաձորում կարանտին միոտւմնավոր է բացվել, որպեսզի կոնկրետ գործարարներ ու ոլորտ վնաս կրեն։
Խոսելուց առաջ մի քանի րոպե մտածեք։ Առողջությանը հաստատ չի վնասում։

Սուրեն Սուրենյանց