Եթե աղջիկը հղիանում է մինչ ամուսնությունը, ապա պարտավոր է ամուսնանալ սեփական պապու հետ. հնադարյան արտասովոր ավանդույթները
Չևա ցեղը բնակվում է Մալավիում, Կոնգոյում և Զամբիայում: Այն գոյություն է ունեցել դարեր շարունակ, սակայն մինչ օրս պահպանում է իր ավանդույթներն ու կեսնակերպը: Դրա ներկայացուցիչները հեռու են քաղաքակրթությունից և չեն էլ ցանկանում յուրացնել այն:
Չևա ցեղի ներկայացուցիչները մինչ օրս ի սրտե հավատում են աստվածների գոյությանը: Նրանք ասում են, որ տղամարդը աստված է երկնքում, իսկ կինը՝ աստվածուհի երկրի վրա: Եվ իսկապես, նրանք գեղեցիկ սեռին հասարակության մեջ մեծ դեր են տալիս, հարգում են և երկրպագում:

Օրինակ՝ այստեղ ընդունված է ողջ կարողությունը ժառանգել բացառապես կանանց գծով: Աղջկա խոսքը միշտ վերջինն է, չնայած որ ձևականորեն տղամարդը համարվում է ընտանիքի գլուխը:
Անգամ ամուսնության հարցը լուծվում է մեծապես կանանց կողմից: Այս ցեղում ամուսնական միությունը կազմվում է երիտասարդների ծնողների համաձայնությամբ: Միաժամանակ հարսնացուն իրավունք ունի հրաժարվելու ընտանիք կազմելուց կոնկրետ մարդու հետ, եթե դա է ցանկանում: Այս պարագայում ոչ ոք նրան չի քննադատում կամ պատժում, այլ ընտանիքը պարզապես սկսում է նոր թեկնածու փնտրել:

Ընտանիքում գումարը տնօրինում են բացառապես կանայք: Անգամ երեխխաները, որոնք սկսում են աշխատել, վաստակած միջոցները փոխանցում են մայրերին, քանի դեռ ծնողական տանն են գտնվում:
Չևա ցեղի ներկայացուցիչները մեծ կարևորություն են տալիս աղջկա կուսությանը, այդ իսկ պատճառով այն դեպքում, երբ կինը երեխա է ունենում մինչև ամուսնանալը, նրան մեկուսացնում են հասարակությունից: Ընտանիքի համար նման իրավիճակը խայտառակություն է դառնում. ծնողները քննադատությունների, ծաղրի և այլ տհաճ երևույթների են հանդիպում:

Սակայն ծնողներն իրենց հերթին խայտառակությանը դիմանալու իրենց եղանակն ունեն. նրանք հղի աղջկան ամուսնացնում են սեփական պապու հետ: Այդպիսով, շրջապատի համար աղջիկը պաշտոնապես ամուսնացած կլինի, հետևաբար հանգիստ կերպով կկարողանա ծնել երեխային:
Իհարկե, պապն ու թոռը լիարժեք ամուսիններ չեն դառնում, միասին չեն քնում: Նոր ամուսին փնտրելու մասին կինը կարող է մտածել միայն պապու մահից հետո:
Շարունակությունը՝ այստեղ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան