Ո՞ւր էիք, երբ գալիս էին մեր տների մոտ, երբ սև ժապավեններ էին կպցնում իմ և ընկերներիս անուններով. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ո՞ւր էիք, տիկնայք և պարոնայք, երբ տարիներ շարունակ ատելություն ու կեղծիք էին տարածում այդ թվում՝ դուք անձամբ, ձեր կողմնակիցները և ընկերները, մեր՝ հանրապետականների մասին:
Ո՞ւր էիք, երբ անցյալ տարվա ընթացքում իմ և ընկերներիս գլխին թափվում էր վիրավորանքի և սպառնալիքների, լուտանքի ու հայհոյանքների հեղեղը:
Ո՞ւր էիք, երբ գալիս էին մեր տների մոտ, երբ սև ժապավեններ էին կպցնում իմ և ընկերներիս անուններով, երբ ծաղկեպսակ էին դնում և դագաղներ ֆռցնում:
Ո՞ւր էիք դուք բոլորդ: Ո՞ւր էին ձեր հուզական ելույթները, ձեր մտահոգությունները, ձեր քաղաքացիական և քաղաքական արիությունը:
Ասեմ: Այն, լավագույն դեպքում, սահմանափակվում էր անձնական զրույցներում կամ վայբերներում համերաշխության խոսքերով և կատարվածի ինտիմ դատապարտումով:
Այսօր էլ այդ ամենը շարունակվում է, որվհետև Հայաստանի հասարակությունը այդպես էլ չտեսավ, չլսեց և չկարդաց երկրի քաղաքական ղեկավարության կողմից այդ ամենի նկատմամբ գնահատականներ: Ո՞րտեղից տեսներ, եթե հենց այսօրվա իշխանության հաջողության պատմության հիմնաքարերից է եղել սուտը, կեղծիքը, զրպարտումը և վիրավորանքը:
Ո՞նց կարող էին նրանք կտրել այն ճյուղը, որի վրա նստած են:
Ատելության ջինը կարող եք նորից մտցնել և զմռսել շշի մեջ, եթե դադարեք կրկնակի ստանդարտների կիրառումը, եթե ամենաբարձր մակարդակով քննադատեք այն զարհուրելի արշավը, որ տեղի էր ունենում մեր երկրում անցյալ ապրիլից սկսած:
Սրբեք այդ կոկորդիլոսի արցունքները և ներողություն խնդրեք բոլորից:
Ատելությամբ, կեղծիքով և սպառնալիքներով ոչ իշխանություն կպահեք, ոչ էլ երկիրը կկառուցեք»:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը