Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»

Ինչո՞ւ են հայերն ամենուր օգտագործում «ջան» բառը. ի՞նչ է այն նշանակում, և որտեղի՞ց է առաջացել

«Ջան» բառն իրենց առօրյա խոսքում օգտագործում են անխտիր բոլոր հայերը և տարբեր իրավիճակներում՝ «Ռուբիկ ջան», «ախպեր ջան», և որ ամենասիրելին ու ամենատարածվածն է՝ «վա՜յ, մամա ջան»:

Որտեղի՞ց է ի հայտ եկել լեգենդար «ջան» բառը և ինչո՞ւ այսքան մեծ տարածում ունի հայերեն խոսքում:

Իրականում «ջան» բառը չափազանց մեծ տարածում ունի արևելյան հաղորդակցության մեջ: Այս բառը լսել հնարավոր է՝ սկսած Հնդկաստանից վերջացրած Մերձավոր Արևելքով: Այն նշանակում է «սիրելի»: Թուրքերը ևս օգտագործում են այս բառը, որը կրկին նշանակում է «սիրելիս, հոգիս»:

«Ջան» բառը մաքուր հնդեվրոպական արտահայտություն է, որն առաջացել է ֆարսիից՝ պարսկերենից: Արաբական այբուբենով այն գրվում է այս կերպ՝ «جان», իսկ թարգմանաբար նշանակում է «կյանք» կամ «հոգի»:

Քչերը գիտեն, որ «ջան» բառը բարեկամ է հնդեվրոպական մեկ այլ բառի, որը բոլորիս ծանոթ է: Այդ բառը «անիմա»-ն է, որը լատիներենից թարգմանած նշանակում է «հոգի»: Հենց այս բառից էլ առաջացել է «անիմացիա» բառը: «Ջան» բառին բարեկամ է նաև հունարեն «գեն» բառը՝ «գենետիկա», «ջենետիկա»:

Պարսիկները «ջան» բառն օգտագործում են նաև ուղիղ իմաստով՝ «ողջ, կենդանի»: Օրինակ՝ Իրանում մարդը կարող է ասել՝ «Madar jan dard»` «Իմ մայրը ողջ է»:

Շարունակությունը՝ այստեղ