Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ
Քաղաքականություն

Աննա Հակոբյանը հանդիպել է Բրազիլիայի առաջին տիկնոջը, նրան հրավիրել Հայաստան

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 6-ին Բրազիլիայի հանրապետության մայրաքաղաքում հյուրընկալվել է երկրի Նախագահական նստավայրում (Palácio da Alvorada) և հանդիպել երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի մամուլի ծառայությունից:

Երկու երկրների առաջնորդների տիկնայք նախ շրջել են Նախագահական պալատում։  Տիկին Բոլսոնարուն Աննա Հակոբյանին պատմել է պալատի կառուցման պատմությունը, ներկայացրել պալատի կտավների և քանդակների հավաքածուն։ Շրջայցից հետ՝ ճաշի սեղանի շուրջ, Աննա Հակոբյանն ու  Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուն խոսել են երկրների ղեկավարների տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը։

Աննա  Հակոբյանը Բրազիլիայի առաջին տիկնոջը ներկայացրել է իր ղեկավարած  ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների գործունեությունը, ինչպես նաև ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակը։ Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուն էլ պատմել է, որ իր բարեգործական գործունեության հիմնական ուղղությունը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, հատկապես՝ խուլ-համրերի, սոցիալական ինտեգրումն է։ Բրազիլիայի առաջին տիկինը հետաքրքրվել է Հայաստանում տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց հարցերով։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին հրավիրել է Հայաստան։ Բրազիլիայի առաջին տիկինը սիրով ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա այս տարվա հոկտեմբեր ամսին։

Բրազիլիայի առաջին տիկինը բարեգործական ակտիվ գործունեություն է ծավալում։ Նրա գործունեության հիմնական ուղղությունը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, հատկապես՝ խուլ-համրերի, սոցիալական ինտեգրումն է։ Ամուսնու երդմնակալության արարողության ժամանակ առաջին տիկնոջ ավանդական ելույթը եղել է ժեստերի լեզվով։ Նա դարձել է առաջին նախագահի տիկինը, ով նման կերպ է ողջունել երկրի ժողովրդին։ «Ես կցանկանայի դիմել խուլ համայնքին, սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց և բոլոր նրանց, ովքեր իրենց մոռացված են զգում. ձեզ կգնահատեն և կհարգեն ձեր իրավունքները: Ես այդ առաքելությունն ունեմ իմ սրտում, և ես ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ մարդու առաջխաղացման գործում», - հայտարարել է նա իր ելույթում:

Նա մասնակցել է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների վերաբերյալ միջազգային տարբեր ֆորումների, միջոցառումների, համաժողովների, այդ թվում՝ ՄԱԿ-ում, Ամերիկայի ընկերներ ՀԿ-ում (Լատինական Ամերիկա) և այլն։

Palácio da Alvorada-ն կամ ‹‹Լուսաբացի պալատը›› կառուցվել է 1958 թվականին Օսկար Նեմեյրայի նախագծով և համարվում է Բրազիլիայի մայրաքաղաքի առաջին շինություններից մեկը։ Կառույցը Բրազիլիայի պատմա-մշակութային ժառանգության ցանկում է և Բրազիլիայի հենց առաջին նախագահի օրվանից հանդիսացել է նախագահական նստավայր։ Կառույցը ունի գրադարան, ավելի քան 3500 կտոր գրքով, ինչպես նաև կտավների և քանդակների մեծ հավաքածու։