Ինչու են կանանց և տղամարդկանց վերնաշապիկների կոճակները տարբեր կողմերում գտնվում
Մեքենայորեն շապիկի կոճակները կոճկելով, մենք չենք էլ մտածում, թե ինչու են դրանք գտնվում հենց այս կողմում: Իսկ չէ՞ որ տղամարդկանց վերնաշապիկի կոճակները տեղակայված են աջ կողմում, կանանց վերնաշապիկինը`ձախ կողմում: Դրա համար կա՞ որևէ բացատրություն:


Պարզվում է, որ այս թեմայի շուրջ կա մի քանի տեսություն, որոնցից յուրաքանչյուրը գոյություն ունենալու իրավունք ունի: Դրանցից մեկը հղում է տալիս մեզ այն ժամանակներին, երբ Նապոլեոն Բոնապարտի ժողովրդականությունը արտացոլվում էր նորաձևության մեջ. բոլորն ուզում էին ընդօրինակել մեծ հրամանատարին՝ զինվորական համազգեստի մեջ աջ ձեռքը պահելու ձևով, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կան աջ կողմում գտնվող կոճակներ:

Կանայք այս միտումից հետ չէին մնում, բայց նրանց որոշեցին զերծ պահել դրանից և հրամայեցին, որ նրանց համար կոճակները փոխեն մյուս կողմ:
Երկրորդ վարկածը նույնպես կապված է զինված ուժերի հետ, մասնավորապես. եթե կոճակները գտնվում են աջ կողմում, ավելի հարմար է զենքը ծոցից հանել կամ արձակել զինվորական բաճկոնը ձախ ձեռքով, պահելով ատրճանակը աջ ձեռքում:

Իսկ կրծքով կերակրող կանանց համար կերակրելիս ավելի հարմար է աջ ձեռքով արձակել հագուստը, երբ կոճակները կարված են ձախ կողմում:

Երրորդ վարկածը՝ սպասուհիներին, որոնք օգնում էին ազնվական տիկնանց հագնվել, անհարմար էր կոճկել աջ կողմում գտնվող կոճակները, քանի որ օգնականները հիմնականում աջլիկ էին: Երբ տեղափոխեցին ձախ կողմ, գործընթացը զգալիորեն արագացավ:
Ի դեպ, դարերի ընթացքում տղամարդկանց և կանանց հագուստի տարրերը պարբերաբար փոխանցվում էին իրար մեջ:

Կար ժամանակ, երբ տղամարդիկ հագնում էին զգեստներ և կրունկներ, իսկ կանայք սկսեցին հագնել տաբատ և սմոքինգ: Օրինակ՝ հին հունական հայտնի քիտոնները ի սկզբանե տղամարդկանց հագուստ էին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան