Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Ժամանց

«30 հարկանի հյուրանոցում 4-ով էինք ապրում, քաղաքը դարձել էր ուրվական». Մոնղոլիայում մնացած հային մի կերպ է հաջողվել վերադառնալ

«Կամ հայերս ենք չափից դուրս հանգիստ, կամ մոնղոլները՝ գերզգուշավոր։ Տնից առանց դիմակ դուրս գալն արգելվում է, 1 մետրից մոտ չեն շփվում միմյանց հետ։ Ամեն տեղ ձեռքերի հեղուկ է դրված, նույնիսկ հեռուստահաղորդավարները դիմակներով են, հեռուստացույցով մարդկանց սովորեցնում են՝ ինչպես դիմակ փոխել, աշխարհի հետ կապն ամբողջովին կտրված է ու սա միայն մի դեպք ունենալու դեպքում, հիմա ձգտում են բացառել տարածումը։ Սրան հակառակ՝ Հայաստանում կա տասնյակից ավելի հաստատված դեպք ու դեռ համբուրվելով են բարևում։ Մոտ 6 ամսից կիմանաք՝ ով էր ճիշտ, ով սխալ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Globbing»-ի հիմնադիր Դավիթ Հարությունյանը, որն այս օրերին ստիպած էր մնալ Մոնղոլիայում։

Նա պատմեց, որ Մոնղոլիա է հասել մարտի 10-ի առավոտյան 7-ին և, ընդամենը, 2 ժամ անց՝ 9-ին, կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել: Նրա խոսքով՝ չնայած Մոնղոլիան Չինաստանի հետ սահմանակից է ու հիմնական շրջանառությունը դրա հետ է, մինչև այդ, զարմանալիորեն կորոնավիրուսի որևէ դեպք չէր հայտնաբերվել, քանի որ ամեն ուղևորի առանձին հատուկ ստուգում են, իսկ օդանավակայան թույլ են տալիս մտնել միայն անհրաժեշտության դեպքում։ 

«Կորոնավիրուսի այդ մեկ հաստատված դեպքից հետո փակեցին քաղաքի ելքերը և հայտարարեցին կարանտին, որպեսզի ում հետ շփվել էր տվյալ անձը կարողանան հայտնաբերել: Հետո առհասարակ փակեցին հաղորդակցությունը երկրի հետ. մարդկանց մուտքն ու ելքը արգելափակվեց՝ կապ չուներ ով որտեղի քաղաքացի է: Ավիահաղորդակցությունը, ճանապարհները, երկաթգիծը, մոլերը, բանկերը, մի խոսքով ամեն բան փակ էին բացի մթերային խանութներից ու դեղատներից։ Շենքեր, գրասենյակներ ու այլ հանրային տեղեր թույլ էին տալիս մտնել միայն դիմակով ու ձեռքերը սպիրտով մաքրելուց հետո։ 30 հարկանի հյուրանոցում 4-ով էինք ապրում, քաղաքը դարձել էր ուրվական, ես էլ մնացել էի Մոնղոլիայում: Միջավայրը շատ ճնշող էր, ոնց որ զոմբիների կինոներից լիներ»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը նշեց, որ դժվարությամբ, բայց արդեն հասել է Հայաստան. «Դեռ ընդամենը մեկ ավտոբուս են բաց թողել այն էլ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, Ղազախստանի դեսպանատների աջակցությամբ, այնտեղի Արտգործնախարարի, Առողջապահության ու Արտակարգ իրավիճակների նախարարի թույլտվությամբ: Ճանապարհին մի քանի անգամ ստուգեցին բոլորիս նոր բաց թողեցին: Բախտներս բերեց, որ ռուսական ավտոբուսը սահմանը նոր էր հատել, դրա համար թողեցին մեզ էլ հետը անցնել սահմանը»,- նշեց Դավիթ Հարությունյանը: