Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութ
Հասարակություն

«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել

Պարետի որոշմամբ ընդունված սահմանափակումներն անհրաժեշտ են, բայց դրանցում առկա են անորոշություններ․ փաստահավաք խումբը Պարետի որոշումների վերաբերյալ ուսումնասիրություն է հրապարակել: Այս մասին ֆեյսբուքյան ի էջում հայտարարություն է տարածելCOVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ:

 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ինչպես հայտնի է, մեր երկրում Նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման փաստով պայմանավորված, Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ից մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն, որի պայմաններում քաղաքացիները պարտավորված են ենթարկվել նոր իրավիճակից բխող մի շարք պահանջների ու սահմանափակումների։ Առկա իրավիճակում հանրությունը ստիպված է բավարարվել միայն պարետատան եւ ՀՀ համապատասխան կառույցների ու պաշտոնյաների տրամադրած տեղեկություններով՝ փաստորեն զրկված լինելով նաեւ իրեն մատուցված լուրերի արժանահավատությունը ստուգելու հնարավորությունից։

Ելնելով ցանկացած գործընթացի վրա հանրային վերահսկում ապահովելու անհրաժեշտությունից՝ մենք՝ իրավական, առողջապահական եւ լրատվական համայնքների ներկայացուցիչներս, նախաձեռնում ենք փաստահավաք խմբի ստեղծում, որը զբաղվելու է Նոր կորոնավիրուսի տարածման եւ դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքում հանրության համար կասկածելի, դեռեւս չստուգված կամ անուշադրության մատնված փաստերի հավաքագրմամբ, վերլուծմամբ եւ լուծման առաջարկներ մշակելով։

Հայտնում ենք, որ անհրաժեշտության պարագայում մեր նախաձեռնած Փաստահավաք խումբը պատրաստ է համագործակցել պետական համապատասխան մարմինների հետ՝ հուսալով, որ մեզ մոտ հավաքագրվող փաստերը կարող են նպաստել Նոր կորոնավիրուսի տարածման դեմ ընթացող պայքարին։ Վստահ ենք՝ մեր կողմից հավաքագրված փաստերը կարող են այլընտրանքային տեղեկատվության աղբյուր դառնալ պարետի համար, ինչն էլ կբարձրացնի պարետատան աշխատանքների արդյունավետությունը։

Փաստահավաք խումբը գործելու է խստագույնս պահպանելով հայտարարված արտակարգ դրության ռեժիմը եւ ՀՀ գործող օրենսդրությունը, անհրաժեշտության դեպքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները տրամադրելով միայն արտակարգ դրության պարետին:

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության հայտարարված ժամկետի ավարտից հետո Փաստահավաք խմբի կողմից հավաքված նյութերը կհանրայնացվեն։

Փաստահավաք խմբի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կոչ ենք անում համապատասխան ոլորտների մասնագետներին եւ փորձագետներին միանալ այս նախաձեռնությանը։

Նմանապես կոչ ենք անում մեր քաղաքացիներին Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված փաստերի, անգամ ամենաչնչին կասկածների մասին տեղեկացնել Փաստահավաք խմբին հետեւյալ հեռախոսահամարով եւ/կամ էլ. փոստով՝ 043 20 52 63, [email protected]»: