Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութ
Հասարակություն

Ուժեղ ըննդիմությունը՝ իշխանության սանիտար

Ճգնաժամային այս օրերին, երբ քաղաքական դաշտը դադարի ռեժիմում է հայտնվել, տպավորություն է, թե երկիրը միայն մեկ օրակարգով է ապրում: Եվ ամենակարևոր մեսիջը, որը բոլորը մեկ մարդու նման պետք է պահպանեն՝ հիգիենայի կանոններն են ու օրվա ռեժիմը: Սա, անշուշտ, արվում է երկրում կորոնավիրուսային ճգնաժամ թույլ չտալու և հանրային առողջությունը պահպանելու, ինչպես նաև երկրի բնականոն ընթացքն ապահովելու համար: Քաղաքական կյանքում ևս բնականոն ընթացքն ապահովելն ու պահպանելը շատ կարևոր է: Այստեղ ևս գործում են պարզ հիգիենայի կանոններ, որոնք, ցավոք, երկար ժամանակ է, չի պահպանվում: Խոսքը իշխանությանը հակակշռող՝ ուժեղ ըննդիմության մասին է, որն արդեն բավական ժամանակ է չկա: Դրա հետևանքով երկրում խախտվել է քաղաքական հավասարակշռությունը, որը կարող է ճգնաժամի հանգեցնել: Եթե երկրում չլինի ուժեղ ըննդիմություն, այսինքն՝ քաղաքական սանիտար, ապա երկրի իշխանություններն իրենց տեղապտույտի պատճառով կհայտնվեն թմբիրի ու ճահճի մեջ, որը երկիրը որևէ լավ տեղ չի կարող տանել:

 
 

Ու թեև այս օրերին հասարակությանն ամենաքիչն է հետաքրքրում երկրի քաղաքական կյանքը, սակայն, Orer.am-ը փորձեց խախտել անդորրը և օնլայն հարցում իրականացնել քաղաքացիների շրջանում, պարզելու համար, թե արդյո՞ք երկրում քաղաքական ըննդիմություն ձևավորելու պահանջ կա, և եթե այո, ապա՝ ո՞ւմ են տեսնում ըննդիմության առաջնորդի դերում: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատերը ևս հույս ունեն, որ երկրում, ի վերջո, ընդդիմություն կձևավորվի, որը լսելի կդարձնի իշխանություններից դժգոհ քաղաքացիների ձայնը: Զրուցակիցների մեծ մասը հնարավոր թեկնածուների շարքում հիշատակում էին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունը, նշելով, որ նրա անցած ուղին և կամային հատկանիշները հույս են ներշնչում, որ քաղաքական դաշտում ևս նա կկարողանա դրսևորվել որպես ընդդիմադիր առաջնորդ և երկիրը կփրկի ճահճացման վտանգից: