Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութ
Հասարակություն

Քեզ շա՜տ եմ սիրում, Արի. Լևոն Արոնյանի կինը կրկին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոլիի առողջական վիճակը վատացել է, թոքերի հետ կապված խնդիրների պատճառով նա կրկին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Այս մասին գրել է Sputnik Արմենիան:

 

ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց առավել մանրամասն տեղեկություն ստանալ «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որտեղ գտնում է Արիանան: Սակայն մեզ հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ռոբերտ Կուրղինյանը նշեց՝ Արիանայի առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն հայտնել չի կարող, քանի որ վերջինիս ամուսնու հետ պայմանավորվել են, որ տեղեկություններ կարող է հաղորդել միայն նրանց գրասենյակը: 

Արիանա Կաոլիի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև նրա ընկերուհին՝ Անի Դավիթը. «Ես տեսնում եմ որոշ սխալ տեղեկություններ Arianne Caoili- ի մասին: Խնդրում եմ՝ մի՛ կիսվեք նրա առողջական վիճակի մասին տարածվող կեղծ տեղեկություններով: Նա դեռ գտնվում է հիվանդանոցում և հույս ունեն, որ շուտով կապաքինվի: Խնդրում եմ աղոթել նրա և նրա արագ վերականգնման համար: Անհամբեր սպասում եմ, որ հաջորդ գրառումս լինելու է այն մասին, թե ինչպես է նա լքում հիվանդանոցը... Քեզ շա՜տ եմ սիրում, Արի»,- գրել է Արիանայի ընկերուհին:

Նկատենք, որ Արիանայի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարների մեկնաբանություններում օգտատերերը աղոթում ու առողջություն են մաղթում նրան: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արիանան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր վիրաբուժական բաժանմունք:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ Արոնյանի կինը «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր բետոնե հենասյանը: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով կարողացել էին կնոջը դուրս բերել ավտոմեքենայից: Արիանա Կաոլին ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց և ուներ ստորին վերջույթների կոտրվածքներ: