Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ
Քաղաքականություն

Համաճարակի դեմ պայքարի անվան տակ իշխանությունը կարող է վերահսկել յուրաքանչյուրի գտնվելու վայրը. «Ազգային օրակարգ»

Փաստորեն, ստացվում է, որ համաճարակի դեմ պայքարելու անվան տակ, իշխանությունը իրավունք է ստանալու վերահսկել ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ քաղաքացու գտնվելու վայրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարտի 30-ին, ՀՀ Ազգային ժողովը «Իմ քայլը» խմբակցության ընդամենը 57 պատգամավորների ձայներով, առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծը։ Խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվեց, և նույնիսկ իշխանական պատգամավորնեից շատերը խուսափեցին քվեարկությանը մասնակցելուց, թերևս հասկանալով, որ դա խարան է դառնալու իրենց ամբողջ կենսագրության վրա։

Այս նախագծի հիմնական միտքը պարփակված է ստորև՝

«Հոդված 9.1. Անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի սահմանափակումները

1. Համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պարտավոր են այդ որոշմամբ սահմանված ձեւով եւ կարգով ու այդ որոշմամբ նշված. պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց (այսուհետ. տվյալներ մշակողներ) տրամադրել.

1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում).

2) հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը»:

Փաստորեն, ստացվում է, որ համաճարակի դեմ պայքարելու անվան տակ, իշխանությունը իրավունք է ստանալու վերահսկել ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ քաղաքացու գտնվելու վայրը, նրա կատարած հեռախոսազանգերը, ժամանակը և նույնիսկ տևողությունը։ Ես գուցե դեռ կհասկանայի, եթե խոսքը վերաբերվեր վարակակիրներին, կամ հարակադիր կարանտինի մեջ գտնվող անձանց, պարզելու նրանց շփումները, և դրա միջոցով արագ իդենտիֆիկացնելու հնարավոր ռիսկային գոտում գտնվող մարդկանց (թեև հեռախոսի զանգով վիրուսը չի տարածվում), բայց երբ իշխանությունը փորձում է տոտալ վերահսկողություն հաստատել բացարձակ ԲՈԼՈՐԻ վրա, իմ մոտ կասկածներ են առաջնանում, որ նպատակը լրիվ այլ է։

Աշխարհահռչակ գրող և հրապարակախոս Յուվալ Հարարին տառացիորեն մի քանի օր առաջ մարգարեական հոդված էր գրել, որում նա զգուշացնում էր, որ տարբեր ավտորիտար կառավարություններ փորձելու են օգտվել համաճարակից՝ խստացնելու իրենց վերահսկողությունը հասարակության վրա, այն հիմնավորմամբ, որ մարդիկ ընդունակ չեն ինքնուրույն խելամիտ վարքագիծ դրսևորել։ Իրական նպատակը սակայն նույն այդ մարդկանց քաղաքականապես կախյալ և վերահսկելի դարձնելն է՝ եթե գիտեն ձեր բոլոր զանգերը, ձեր ամբողջ շփման շրջապատը, ձեր գտնվելու վայրը, էլ չեմ ասում ձեր խոսակցությունների բովանդակությունը, մեծ հավանակությամբ մի բան կկարողանան գտնել, որով ձեզ կգցեն իշխանությունից կախման մեջ, և այսուհետև կստիպեն հլու հնազանդ ենթարկվել նրա ցանկացած կամայականություններին։

Այսօր դեռ հնարավոր է դա կանխել։ Օրենքի նախագիծը դեռ պետք է գնա երկրորդ ընթերցման, և հնարավորություն կա փոփոխել այս անհեթեթ նորմերը, և կամ էլ պատգամավորները կգիտակցեն, որ քվեարկելով այս օրենքնին, իրենք կդառնան այն ամենը, ինչի դեմ պայքարում էին դեռ երկու տարի առաջ, և ի վերջո հետ կկանգնեն։ Մեզնից յուրաքանչյուրը, եթե չի ցանկանում դառնալ տոտալ պետական վերահսկողության օբյեկտ, ևս կարող է այսօր բարձրացնել իր ձայնը, և դրանով հստակ ուղերձ հղել Ազգային Ժողովին՝ հետ կանգնելու այս հերթական անհեթեթ քայլից։

Հ․Գ․ Հարարիի հոդվածը՝ ստորեւ