Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Ժամանց

Լևոնը միշտ թույլ է տալիս, որ ես հաղթեմ փոքր հարցերում՝ կարևորագույն հարցերում վերջնական որոշումը պահելով իրեն. Արիանա Կաոիլի.


Aysor.am-
ի բացառիկ հարցազրույցը Արիանա Կաոիլիի հետ․ 2017թ․

Նրա առաջին սերը շախմատն էր, հետո՝ տնտեսագիտությունն ու քաղաքականությունը, աակայն 11 տարի առաջ իր կյանքում հայտնվեց հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը,  ով էլ դարձավ երիտասարդ ֆիլիպինուհու ամենամեծ սերը:

2013 թվականից Արիանան բնակվում է Հայաստանում, մեկ տարի առաջ էլ հիմնադրել է «Ճամփորդ» շաբաթաթերթը, որից անվճար օգտվում են բոլոր ցանկացողները:

2015 թվականի փետրվարի 18-ին զույգը նշանադրվեց, բոլորովին վերջերս էլ Լևոն Արոնյանը հայտարարեց՝ հարսանեկան արարողությունը կկայանա 2017 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Երևանում:

 

Aysor.am-ը զրուցել է Արիանա Կաոիլիի հետ՝ անդրադառնալով գործնական ու անձնական կյանքի բացառիկ դրվագներին, հայաստանյան զվարճալի պատմություններին ու ապագա ամուսնու հետ հարաբերությունների հեշտ ու դժվար կողմերին:

- Արիանա, ժամանակին դուք բավական լուրջ հաջողությունների էիք հասել շախմատի ասպարեզում: Ինչո՞ւ որոշեցիք հեռանալ ակտիվ շախմատից:

- Շախմատն իմ կյանքի առաջին սերն է եղել: Երկար տարիներ եմ զբաղվել, բավականին լավ էի խաղում: Իմ տարիքային խմբում լավագույններից էի… Սակայն մի պահ եկավ, երբ որոշեցի բժշկություն սովորել: Բնականաբար, քանի որ համալսարանում էի սովորելու, շախմատի համար այլևս ժամանակս չբավականացրեց:

- Փաստորեն, դպրոցն ավարտելուն պես հեռացել եք ինտելեկտուալ սպորտից:

- Չնայած այն հանգամանքին, որ 16 տարեկանից հետո էլ մասնակցել եմ մի շարք մրցույթների՝ ներառյալ օլիմպիական խաղերը, սակայն համարում եմ, որ պրոֆեսիոնալ շախմատից հեռացել եմ 15 տարեկանից… Կխոստովանեմ՝ շատ դժվար էր ինձ համար այն շրջանը, երբ իմ «առաջին սիրուն» փոխարինեցի համալսարանով: Բայց կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր, քանի որ հնարավորություն ունեցա ուժերս փորձել այլ ոլորտներում: Փոքր հասակում շախմատով զբաղվելն ընդլայնեց միտքս ու թույլ տվեց տարբեր ասպարեզներում հեշտությամբ յուրացնել գիտելիքները: Բայց ամենակարևոր բանը, որն ինձ տվել է շախմատը, Լևոնի հետ հանդիպումն է (ժպտում է, հեղ.):

- Բժշկությունը կիսատ թողեցիք և անցաք տնտեսագիտությանը: Ինչո՞ւ:

- Ի սկզբանե տարված էի բժշկությամբ, քանի որ հայրիկիս ընտանիքում, բացի իրենից, գրեթե բոլորը բժիշկներ էին՝ նյարդավիրաբույժներ, սրտի վիրաբույժներ, ովքեր աշխատում էին ԱՄՆ-ում: Բայց չկարողացա երկար մնալ այդ ոլորտում, քանի որ արյունը չեմ կարողանում հանդուրժել, ատում էի արյան տեսարանը: Հետագայում ինձ սկսեցին առավել հետաքրքրել քաղաքականությունն ու տնտեսագիտությունը, որը դարձավ իմ երկրորդ սերը: Այն կարծես սերում էր շախմատի ու ճամփորդությունների նկատմամբ տածած իմ սիրուց: Դեռևս 8 տարեկանում իմ կարդացած առաջին գրքերից էր Արիստոտելի աշխատությունը: Քաղաքականության և տնտեսագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո մասնագիտացա հանրային ռազմավարության խորհրդատվության ոլորտում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում