Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի Սարգսյան Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՄեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա Ղահրամանյան Սրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն ՄարուքյանՀայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը. Ա.ՂուկասյանՄեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու յուրացնումԹույլ առաջնորդը քաղաքացիների փողը ծախսում է իր համար. ուժեղ առաջնորդն իր սեփական փողն է ծախսում քաղաքացիների համարՀայաստանը՝ մեծ սպորտային երկիր Ֆիզմաթ դպրոցի սաներ Արսեն Մակարյանն ու Սարգիս Առաքելյանը նվաճել են ոսկե մեդալներ
Քաղաքականություն

Ինչպես չպայքարել կոռուպցիայի դեմ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փորձը ​

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) գործում է 2019թ. նոյեմբերից՝ որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդ։ Չնայած օրենքով Հանձնաժողովին տրված լայն լիազորություններին՝ Հանձնաժողովը համառորեն չի իրականացնում oրենքով սահմանված իր գործառույթները։

Այսպես:

1․​ Հանձնաժողովը չի ընդունում և չի հրապարակում հայտարարագրերը.​ ​«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ «Հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրեր»։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը ներկայացվում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելուն և դադարեցնելուն հաջորդող 30 օրվա ընթացքում, իսկ տարեկան հայտարարագրերը ներկայացվում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը։

Հանձնաժողովը չի կատարում նշված օրենսդրական պահանջները: Թեև ՀՀ կառավարությունը 2020 թ.-ի հունվարի 30-ին հաստատեց հայտարարագրի օրինակելի ձևանմուշները, ԿԿՀ-ն չի ապահովում էլեկտրոնային հայտարարագրման համակարգի գործարկումը, չի հավաքում հայտարարագրերը օրենքով նախատեսված ժամկետներում և չի հրապարակում դրանք: Փոխարենը, իրավիճակը «փրկելու» համար Հանձնաժողովը, իր կամայական որոշմամբ, առանց համապատասխան լիազորության, երկարացրել է պաշտոնի ստանձնման կամ դադարեցման հայտարարագիր ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը:

Միաժամանակ Հանձնաժողովը առաջարկել է ՀՀ արդարադատության նախարարությանը նախաձեռնել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություն, որով կերկարաձգվի 2019 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման ժամկետը։ Ստացվում է, որ Հանձնաժողովն անորոշ ժամանակով դադարել է վարել հայտարարագրերի ռեեստրը, որն անխափան գործում էր 2012 թվականից։ Դադարեցվել է էլեկտրոնային հայտարարագրման համակարգի գործողությունը, որը 2014 թվականից ապահովում էր հայտարարագրերի հրապարակայնացումը: Ավելին, թեև ԿԿՀ-ի պնդմամբ՝ նոր ձևանշումի հիման վրա հայտարարագրերի լրացման և սպասարկման էլեկտրոնային համակարգը վերակառուցվել է՝ վարկային միջոցների հաշվին, սակայն այն փաստացի չի գործում։

Նշվածը ոչ միայն Հանձնաժողովի պարզ անգործություն է, ինչը ծնում է կոռուպցիոն մեծ ռիսկեր, այլ նաև իր մեջ ունի քաղաքական էլիտային հովանավորելու գործելաոճ։ ​

2․​ Հանձնաժողովը չի ընդունում հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողի վարքագծի կանոնները․ ​Օրենքի համաձայն՝ Հանձնաժողովը ընդունում է հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողի վարքագծի կանոնները (կանոնագիրքը)։ Սրան հակառակ, Հանձնաժողովն առ այսօր չի ընդունել հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողի վարքագծի կանոնները։ Այս անգործության հետևանքով հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց տրվել է յուրօրինակ «ինդուլգենցիա»՝ անարգել խախտել հանրային էթիկան՝ առանց պատասխանատվության ենթարկվելու մտավախության։ ​

3․ ​Հանձնաժողովն էթիկայի կանոնների խախտման վարույթներն իրականացնելիս խտրական և կամայական մոտեցում է ցուցաբերում տարբեր հանրային պաշտոնյաների նկատմամբ։ ​Այսպես, 2019թ. դեկտեմբերի 12-ին Հանձնաժողովը փաստաբան Վահագն Մնացականյանի 09․12․2019թ․-ի դիմումի հիման վրա կայացրել է Հաշվեքննիչ պալատի անդամ Կ. Կարապետյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին թիվ 07/2019 որոշումը։

Սրան հակառակ, Հանձնաժողովը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի՝ 09․01․2020թ․-ի դիմումի հիման վրա մերժել է վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման դեպքի առթիվ՝ պատճառաբանելով, որ հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողի վարքագծի կանոնները ընդունված չեն: Հատկանշական է, որ վարքագծի կանոնների բացակայության պայմաններում Հանձնաժողովը «խիզախորեն» վարույթ է հարուցում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, իսկ քաղաքական պաշտոնյայի դեպքում մերժում է վարույթի հարուցումը՝ այդ նույն կանոնների բացակայության հիմքով: ​

4․ ​Հանձնաժողովը չի հետևում անհամատեղելիության պահանջների պահպանմանը․ ​Օրենքը սահմանում է պետական և համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց անհամատեղելիության պահանջներ, որի նպատակն է՝ բացառել իշխանության և բիզնեսի շահերի մեկտեղումը: ​2019 թվականի դեկտեմբերի 9-ին Հանձնաժողովը մի շարք լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա կայացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ հարուցելու մասին որոշումը։ Թեև հաստատվել է, որ Հայկ Մարությանը հանդիսանում է «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ բաժնետեր, սակայն իր եզրակացությամբ Հանձնաժողովը գտել է, որ բովանդակային իմաստով անհամատեղելիության պահանջների խախտում առկա չէ, քանի որ նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել և եկամուտ, շահույթ չեն ապահովել»։​ Մինչդեռ, «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն ունենալու դեպքում հանրային պաշտոնյաները պարտավոր են մեկ ամսվա ընթացքում բաժնեմասը հանձնել կառավարման՝ անկախ այն հանգամանքից, թե առևտրային կազմակերպությունը նշված ժամանակահատվածում փաստացի գործունեություն ծավալո՞ւմ է, թե՞ ոչ, եկամուտ, շահույթ ստանո՞ւմ է, թե՞ ոչ:

Շարունակությունն՝ այստեղ