Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ.
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝
« Մենք շնորհավորում ենք Արցախի իշխանություններին և ժողովրդին մարտի 31-ին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրությունների անցկացման առթիվ:
Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու, ժողովրդավարական և ժամանակակից հասարակություն ունենալու իրավունքը: Այս համապետական ընտրությունները, որոնք անցան ժողովրդավարական ազատ մրցակցության և քաղաքացիական համերաշխության միջավայրում, դրա լավագույն վկայությունն են:
Դրանք մեկ անգամ ևս փաստեցին, որ մարդու իրավունքները, մասնավորապես ընտրելու և կառավարմանը մասնակցելու իրավունքը, անօտարելի են և համընդհանուր: Մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերը, հստակորեն սահմանում են, որ մարդու իրավունքների համատեքստում որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, և բոլոր ժողովուրդներն ինքնորոշման իրավունքի ուժով կարող են ազատորեն որոշել իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինել իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է: Այս իրողությունն ամբողջովին արտահայտված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված կարգավորման սկզբունքներում և տարրերում, որտեղ ամրագրված է այդ իրավունքով Արցախի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը:
Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Արցախի ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարության մեջ հակամարտության կարգավորմանն ուղղված սկզբունքների և տարրերի համատեքստում ևս մեկ անգամ ընդգծեցին Արցախի բնակչության դերն իր ապագան որոշելու գործում:
Արցախի ապագա իշխանությունները, որոնք խորհրդարանական ընտրությունների արդյունքում արդեն ստացել են, իսկ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքով ստանալու են Արցախի ժողովրդի մանդատը, առանձնահատուկ պատասխանատվություն և դերակատարում ունեն ղարաբաղյան խաղաղ գործընթացում:
Արցախի ընտրված իշխանությունների ակտիվ ներգրավումը որպես հակամարտություն կարգավորման հիմնական կողմ էականորեն կբարձրացնի բանակցային գործընթացի արդյունավետությունը և կապահովի առաջընթաց կարգավորման առանցքային հարցերում:
Արցախի ընտրությունները կարևոր են նաև տարածաշրջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ամրապնդման տեսակետից: Այն վերստին փաստում է իրողությունը, որ հակամարտությունը չի կարող դառնալ անհաղթահարելի խոչընդոտ ժողովրդավարական հասարակության կառուցման ճանապարհին:
Այս օրերին մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում Արցախի ժողովրդի դեմ չորս տարի առաջ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի և վայրագությունների զոհերի հիշատակին: Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ տարածաշրջանի բոլոր երկրների ժողովրդավարական զարգացումը և սեփական ժողովուրդների առջև հաշվետու իշխանությունների ձևավորումը տարածաշրջանային անվտանգության և հակամարտության խաղաղ կարգավորման գրավականն է»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...