Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութ
Հասարակություն

Ապրիլյան պատերազմում վիրավորված սերժանտի բուժումը կիսատ է մնացել. նա վիրավորված է պետությունից

Ապրիլյան պատերազմում ողնաշարի վնասվածք ստացած Հայկ Սեխիլյանի բուժումը կիսատ է մնացել, նա դեռ հենակներով է քայլում: NEWS.am-ի հետ զրույցում Հայկը պատմեց, որ նախորդ տարվա  նոյեմբերին է Գերմանիայից  վերադարձել, որից հետո մեկ ամիս անց նորից պետք է վերադառնար բուժումն ավարտելու համար, սակայն մինչեւ հիմա պետական մարմինները չեն աջակցումը սերժանտին բուժումն ավարտելու համար:

«Դեկտեմբերին պետք է  վերադառնայի Գերմանիա, որ ոտքիս մեջ ապարատ դնեին, որպեսզի կարողանայի քայլել, հետո տոները ընկան արանքում, ասացին հունվարից հետո կլինի ու մինչեւ հիմա սպասում եմ»,-ասաց Սեխիլյանը` հավելելով, որ սարքավորումը, որը պետք է տեղադրվի, արժի 13 հազար եվրո, դրան գումարած ճանապարհածախսը եւ երկշաբաթյա կեցությունը:

Գերմանիայում  բուժվելուց հետո Հայկի մոտ դադարել էին մեջքի ցավերը, բայց հիմա նորից ցավեր ունի, քանի որ ուշացնում է բուժման վերջնական փուլը:

«3 տարի մեջքի ահավոր ցավեր ունեի, դրանք Գերմանիայում բուժում ստանալուց հետո անցան, բայց հիմա նորից են սկսել, որովհետեւ  իրենք էլ ասացին, որ եթե այդ ապարատները չտեղադրվեն, նորից ցավեր եմ ունենալու: Այդ ապարատները բժշկության մեջ նորություն է, եւ իմ օգտագործելուց եւ ապաքինվելուց հետո դա կտայի պետությանը, որ մեկ հիվանդի համար օգտագործվի»,-ասաց նա:

Հայկն այժմ հենակներով է տեղաշարժվում  եւ սպասում լավ լուրի առողջապահության նախարարությունից:

Հայկը չի սիրում հիշել, թե պատերազմը ոնց սկսվեց, ասում է` ամեն անգամ հիշելիս, շատ խորը ցավ է ապրում:

«Ես ատելությամբ չեմ լցվել, իմ կյանքը նույն հունով ընթանում է, ուղղակի վիրավորված եմ պետության վերաբերմունքից, թեկուզ իմ առաջին մեկնելը Գերմանիա այդքան պետք չէր բարձրաձայնվել, բոլորն էլ գիտեին իմ խնդիրների մասին: Ես պահել եմ իմ երկրի սահմանները, ես իշխանության համար չեմ արել, իմ ժողովրդի համար եմ կռվել, շարունակել եմ  իմ նախնիների գործը, ուղղակի պետք չէր նման կերպ վարվել իմ նման մարդկանց հետ»,- ասաց նա:

Չնայած, որ Հայկը դեռ հենակների վրա է, սակայն շարունակում է ծառայությունը Զինված ուժերում եւ երազում է ոտքի կանգնելու եւ շարք վերադառնալու  մասին:

«Թեկուզ այս վիճակում էլ, եթե պատերազմ լինի, ես պատրաստ եմ մասնակցել, իմ ուժերի չափով»,- հավելեց նա:

Նշենք, որ պայմանագրային  սերժանտ Հայկ Սեխլիյանը վիրավորվել է 2016 թվականի ապրիլի 4-ին Արցախի Թալիշ գյուղում մարտական առաջադրանք կատարելիս։  Վնասվել էր նրա ողնաշարը։