Ադրբեջանի զինուժի կրակոցների հետեւանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրգործ
2020 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդը, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, մարտական հենակետերից տարբեր տրամաչափի զենքերից բազմաթիվ կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի ուղղությամբ:
Արձակված կրակոցներից վնասվել են Բաղանիսի 7 բնակիչների տների տանիքներն ու լուսամուտների ապակիները, ինչպես նաեւ՝ դպրոցի ճաշարանի մուտքի դուռը:
Կատարվել են դեպքի վայրերի զննություններ, որոնց արդյունքում հատնաբերվել են տարբեր տրամաչափերի գնդակներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 13-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելը):
Կատարվում է նախաքննություն:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...