Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քպ վարչախումբը գողանում է հայաքվեի մտքերը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու ենք մենք միավորում մեր ուժերը այլ գաղափարակից կառույցների հետ, և ինչու է դա բերելու հաջողության առաջիկա ընտրություններին. Չալաբյան20 000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ. Գոհար ՂումաշյանԱնկայուն աշխարհի ֆոնին՝ խորացող ներքին ճգնաժամ Հայաստանի թեկնածուն. «Միասնության թևերը» ներկայացրեց իր քաղաքական օրակարգը ԶՊՄԿ-ն` Կանադա-Եվրասիական պալատի անդամ. հանքարդյունաբերության ոլորտում նոր էջ է բացվումՄոտ 500,000 մարդ չունի արժանապատիվ աշխատանք. հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը շուտով կփոխի այս իրավիճակըՄհեր Ավետիսյանը առաջարկել է Իրանի դեսպանատան առջև ծաղիկներ, մանկական խաղալիքներ տեղադրենք«Ինտերը» տանը հաղթեց «Ջենոային»․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Սարդար Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր հրամանատարՄենք Իրանին կհարվածենք այնպիսի ուժով, որպիսին նախկինում երբեք չի տեսնվել․ Թրամփ «Համահայկական ճակատ»-ը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին. Արշակ ԿարապետյանՔասախում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Առողջ այգու» պարսպին․ կան վիրավորներ Առավել քան երբևէ Հայաստանը պահանջ ունի նոր վարչապետի՝ Սամվել Կարապետյանի. Նարեկ Կարապետյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեմնան վերաթողարկում է Gucci-ն. Երբ ժառանգությունը հանդիպում է ժամանակակից շքեղությանըԱրարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել էԱլափարսի խաչմերուկում բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը Պատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան Հորոսկոպ. Ի՞նչ կբերի մարտի 3-ի խավարումը կենդանակերպի բոլոր նշաններին

Ո՞ր կառույցների կողմից են մշակվում քաղաքացիների անձնական տվյալները. հայտարարություն

Մարտի 31-ին Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական փաթեթ, որը կոչված է Հայաստանում արտակարգ դրության պայմաններում կառավարությանը տրամադրել համավարակի տարածումը կանխելու լրացուցիչ գործիքներ՝ սահմանափակելով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքները։ Այս մասին հայտարարություն են տարածել մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Գիտակցելով, որ բնական աղետների ու ճգնաժամային այլ իրավիճակների պայմաններում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել ի շահ հասարակության անվտանգության, ցանկանում ենք շեշտել, որ նման սահմանափակումները թույլատրելի են միայն այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար: Հետևաբար պետությունը պարտավոր է պահպանել համաչափության սկզբունքը, ինչպես նաև սահմանափակումները կիրառել առավելագույն թափանցիկությամբ։

Փաստում ենք, որ կառավարությունն արտակարգ դրության պայմաններում ևս հաշվետու է հասարակության առջև և չի ազատվում իր գործողությունների համար պատասխանատվությունից։ Ցավոք, վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության՝ ԱԺ-ում քննարկման ընթացքում մենք չստացանք հանրությանը մտահոգող մի շարք առանցքային հարցերի սպառիչ պատասխաններ: 

Ելնելով վերոնշյալից՝ հորդորում ենք ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ որ կառույցների կողմից են մշակվում քաղաքացիների անձնական տվյալները՝ լինեն դրանք պետական, թե նաև մասնավոր, ինչպես է ապահովվում տվյալների պատշաճ պաշտպանությունն ու անվտանգությունը, և հստակ տեղեկություններ հաղորդել համակարգի ներդրման արդյունքների մասին: Նպատակահարմար ենք գտնում նաև նախատեսել տվյալների հավաքման և մշակման ընթացքի նկատմամբ հանրային վերահսկողություն։

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

«ՖԵՄԻԴԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ