Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԹոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ»
Քաղաքականություն

Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան

«Մենք ուզում ենք առիթից օգտվել և շնորհավորել կենսաթոշակառու ավելի քան կես միլիոն մեր հայրենակիցներին՝ առ այն, որ նրաց ավելի քան կես տարի տևած պայքարը սկսում է իր առաջին արդյունքները տալ»,- կառավարության դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալավյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդող 7 տարիների ընթացքում նրանց կենսաթոշակն այդքան չէր բարձրացել, ինչքան վերջին որոշման արդյունքում։

Չալաբյանը հիշեցրեց, որ «ՀայաՔվե»-ն դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին էր սկսել թոշակների բարձրացման նախաձեռնությունը ։

«Խոսել ենք այն մասին, որ մեր երկրում կենսաթոշակներն անթուլատրելի, չհիմնավորված ցածր են, որ բյուջետային ռեսուրսները ծախսվում են բազմաթիվ քաղաքական, չհիմնավորված նպատակների վրա՝ փոխանակ օգտագործվեն մեր բազմահազարանոց քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու համար»,-հայտարարեց Չալաբյանը՝ շեշտելով, որ այդ բնական պահանջը Նիկոլ Փաշինյանը և ԱՍՀ նախարարը անվանել են պոպուլիզմ և հիբրիդային պատերազմ իրենց վարչախմբի դեմ, թե իմաստ չունի կենսաթոշակները բարձրացնել, քանի որ թոշակառուները չեն կարող այդ գումարը ծախսել։

«Փառք Աստծո, այդ  անհեթեթ կուսը, որը իրենք որդեգրել էին, վերջապես երեկ եկավ իր տրամաբանական ավարտին, երբ նրանք  ընդունեցին այն, ինչը, որ բոլորիս համար ակնհայտ էր, որ մեր երկրում կենսաթոշակառուները, բացարձակ իրավազուրկ, ստորացված վիճակում են ապրում և նրանց խնդիրները պետք է սկսել լուծել»,-ասաց Չալաբյանը՝ հավելելով, որ  այդ քայլը որ միայն ուշացած է, այլ բացարձակ կիսատ-պռատ։

Նա նշեց, որ իշխանությունները սարսափած են, որ թոշակառուները ընտրությունների ժամանակ իրենց դեմ են քվեարկելու և որպես ընտրակաշառք 10 հազար դրամով բարձրացրեց թոշակները և նպաստները, բայց թոշակառուները այն վերցնելու են ու դեմ են քվեարկելու իշխանություններին։