Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է
Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի 41-ամյա մի բնակիչ Տոյոտա մակնիշի մեքենայով գտնվում է Դվին գյուղում, իր մոտ ունի ապօրինի ինքնաձիգ և մի խումբ տղամարդկանց հետ նախապատրաստում են սպանություն։ Հայտնում են ՆԳՆ-ից։
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով Քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ,Դվին գյուղի դաշտամիջյան հատվածում նույն գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդուն պատկանող շինությունում հայտնաբերվել և զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն են տեղափոխվել 54-ամյա տղամարդը, Արտաշատի բնակիչ՝ 41-ամյա, Դվին գյուղի բնակիչ՝ 34-ամյա և Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ՝ 37-ամյա տղամարդիկ։
Տոյոտայի զննությամբ՝ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է ինքնաձիգը։
Տղամարդիկ ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։




















Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսա...
Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը
Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. Ալ...
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
Համակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգը
Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան
Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է