Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութ
Հասարակություն

Վանեցյանի հավասարակշռված քայլերը հույս են ներշնչում

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքականություն մուտք գործելու հայտարարությունից հետո թեև չի շտապում կտրուկ քայլեր իրականացնել, սակայն ուշի-ուշով հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին: Դրա վկայությունը ժամանակ առ ժամանակ հասարակությանն ուղղված հանգստություն ու հանդարտության կոչերն են, որոնք խոսում են պետական մտածողություն և բարձր պատասխանատվություն ունեցող գործչի որակների մասին: Վանեցյանի դիտարկմամբ համավարակն իր հետ բերելու է սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խնդիրներ, սակայն նման բարդ իրավիճակում, երբ վտանգված է ազգաբնակչության առողջապահական, տնտեսական, ֆինանսական, կենցաղային անվտանգությունը, այնուամենայնիվ, նա կոչ է անում այս դժվարին ժամանակահատվածում համախմբվել, չմատնվել խուճապի և բոլոր գործողությունները համադրել պատկան կառույցների որոշումների և հորդորների հետ:

«Այս օրերի իրադարձությունները ցայտուն կերպով բացահայտեցին այն իրողությունը, որ կառավարման ոլորտում չհամակարգված գործողությունները, ռիսկի պատշաճ գնահատման ունակության բացակայությունը և հախուռն որոշումները հանգեցնում են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների: Ցավոք, արդեն իսկ զգացվում են ճգնաժամային կառավարման հարցում իշխանության բարձրագույն օղակներում համապատասխան ունակությունների և փորձի բացակայության բացասական հետևանքները: Այս պայմաններում, երբ բնակչության և պետության անվտանգության խնդիրներն առաջնային են, կոչ եմ անում համախմբվել պետության շուրջ, իսկ իշխանություններին հորդորում եմ ի վերջո լրջանալ և աշխատանքային պարտականություններին վերաբերվել պատշաճ պատասխանատվությամբ»,- գրել է Ա. Վանեցյանը:

Ի տարբերություն պղտոր ջրում ձուկ որսացող որոշ ըննդիմադիրների, Վանեցյանի կողմից հնչեցված՝ պետության շուրջ համախմբվելու կոչերն է՛լ ավելի են վստահություն ներշնչում, քանի որ այս դեպքում, ինչպես երևում է, գործ ունենք սթափ և պետության շահը սեփական ամբիցիաներից վեր դասող հասարակական-քաղաքական գործչի հետ, որի կարիքը, հավատացեք, շատ կա: Ճգնաժամային իրավիճակով պայմանավորված նրա հավասարակշռված քայլերը հույս են ներշնչում, որ կորոնավիրուսային մղձավանջի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, Վանեցյանին կհաջողվի իր շուրջը համախմբել արտախորհրդարանական ըննդիմադիր ուժերին և վերջ դնել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամին: