Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութ
Հասարակություն

Կարծում եմ՝ նման իրավիճակում բուհին միայնակ թողնելը արդար չէ. ԵՊՀ ՈՒԽ նախագահը՝ վարչապետին

ԵՊՀ ՈԽ նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան էջում բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

 

«Բաց նամակ ՀՀ կառավարությունը, ՀՀ Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին։

Մինչև մարտի 31-ը բազմաթիվ նամակներ էի ստանում ԵՊՀ ուսանողներից։ Բոլորը բարձրաձայնում էին, որ ուսման վարձի վճարումն իրենց համար դարձել էր անհնար, քանի որ վիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական վիճակը զրկել է իրենց ընտանիքներին նախատեսվող եկամուտներից։ Մարտի 31-ին ԵՊՀ-ն հայտարարեց` թույլ է տալիս ուսման վարձերը չվճարած ուսանողներին մասնակցել ուսումնական գործընթացին: Սա որոշակիորեն մեղմեց ուսանողների անհանգստությունը։ Սակայն ակնհայտ է, որ խնդիրը շուտով վերադառնալու է։ Ու թերևս վերադառնալու է ավելի մեծ թափով, քանի որ բավարար եկամուտներ չգեներացնելով` բուհ-ը գուցե չկարողանա վճարել աշխատակիցների աշխատավարձը, ինչը հավելյալ սոցիալական խնդիրներ կստեղծի։

Ակնհայտ է, որ պետության աջակցության և հոգածության կարիք կա։ Քանի որ պետությունը 50%-ով մասնակցում է բուհի բարձրագույն կառավարմանը, կարծում եմ նման իրավիճակում բուհին միայնակ թողնելը արդար չէ։ Ցավոք, կառավարության՝ սոցիալ-տնտեսական աջակցության 9 ծրագիրներից ոչ մեկը չէր անդրադառնում ուսանողների ուսման վարձերի բեռի թեթևացմանը։

Հասկանալով առկա օբյեկտիվ խնդիրները՝ իմ պարտքն եմ համարում բարձրաձայնել այս խնդրի մասին և դիմել Կառավարությանը` առաջարկելով մինչև 25% ուսման վարձի մասնակի փոխհատուցում նախատեսել ուսանողների համար, եթե ոչ բոլորի, ապա առնվազն նրանց համար, որոնց ընտանիքի անդամները կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ են դարձել կամ գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ։ Սա թերևս միակ ճանապարհն է սպասվող ծանր հետևանքներից խուսափելու համար։

Հ.Գ Համոզված եմ` խնդիրն առկա է բոլոր բուհերում, հետևաբար նախաձեռնությանը կարող են միանալ նաև մյուս ուսումնական հաստատությունների ուսանողները։ Լիահույս ենք, որ կստանանք դրական արձագանք»։