Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութ
Հասարակություն

«Պինցետը» կրկնեց «կախարդական փայտիկի» ճակատագիրը

Իշխանություններն այդպես էլ չգիտակցեցին կորոնավիրուսի հետ կապված խնդրի լրջությունը։ Մինչ վարչապետը հայտարարում էր, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմ առաջացնի», վիրուսն անարգել տարածվեց Հայաստանում։ Ու հիմա իշխանությունների անպատասխանատու և անլուրջ վերաբերմունքի հետևանքով սպառնալիքի տակ է հայտնվել ամբողջ երկիրն ու տնտեսությունը։ Դեռևս մարտի սկզբին՝ ԱՅՈ-ի քարոզարշավի թափ հավաքելու օրերին, Նիկոլ Փաշինյանը հանգստացնում էր հանրությանը՝ հայտարարելով, թե ում շունն է վիրուսը, որ կարողանա մեզ վախեցնել: Այնուհետև նա հայտարարում էր, որ պինցետով ու սպիրտով է հեռացնելու վիրուսը: Անցավ ընդամենը մեկ ամիս և այսօր Փաշինյանի հայտարարությունների բովանդակությունը կտրուկ փոխվել է: Կառավարության նիստում վարչապետը հայտարարում է, որ սա լրջագույն խնդիր է, որին պետք է ամենայն լրջությամբ մոտենանք: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մինչ համաճարակի բռնկումը հայտարարում էր, որ սա այնքան էլ վտանգավոր վիրուս չէ և հավելյալ միջոցառումների կարիք չկա: Այսօր ասուլիսի ժամանակ նախարարը արդեն հայտարարում է, որ առողջապահական համակարգը կաթվածահար է և մեկ շաբաթ անց մենք կարող ենք ունենալ 1000-ից ավել վարակվածության դեպք:
 
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում էր կատարել կորոնավիուսի վերաբերյալ իր ֆեյբուքյան էջում, որը ավելի ուշ հեռացրել էր: Նա, մասնավորապես, գրել էր. «Կներեք ծնողներ ջան, ի՞նչն է խանգարում ձեր երեխայի դպրոց կամ մանկապարտեզ չտանելը, եթե շատ եք վախենում վիրուսից»: Սա բուռն քննարկումների տեղիք էր տվել: Դրանից առաջ էլ՝ փետրվարի 23-ին, Արսեն Թորոսյանն իր ուղիղ եթերում հայտարարեց, թե Իրանի հետ սահման փակելու կարիք չկա, եւ, առհասարակ, սահմաններ պետք չէ փակել, սակայն դրան հաջորդեց ՀՀ վարչապետի հակառակ հայտարարությունը, եւ այն փակվեց որոշակի կանոններով: Իսկ ահա մարտի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ էլ Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե ուսումնական հաստատությունները փակելու կարիք չկա, եւ ավելին՝ իր երկու երեխաներին էլ պատրաստ է դպրոց ուղարկել: Ընդամենը ժամեր անց հաջորդեցին կրկին վարչապետի եւ այս անգամ նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հակառակ հայտարարությունները՝ մեկ շաբաթով ուսհաստատությունների եւ նախադպրոցական հիմնարկների աշխատանքները դադարեցնելու մասին:
 
Ինչպես երևում է ՝ այդպես էլ չենք պարզի, թե ում շունն էր կորոնավիրուսը և ինչու այն պինցետով այդպես էլ դուրս չեկավ, սակայն մի բան ակնհայտ է՝ վիրուսի տարածման սկզբնական փուլում իշխանությունների օպերատիվ աշխատանքը և աչալրջությունը կարող էին մեզ զերծ պահել ներկայիս պատկերից…