Զորացրված հրամանատարները կաշկանդված չեն իրականությունը ներկայացնելու. Լևոն Մնացականյանը՝ քառօրյայի մասին
Ապրիլյան պատերազմին նվիրված՝ «5–րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հեղինակած «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն անդրադարձել է պատերազմի վերաբերյալ հնչող մի շարք քննադատությունների:
«Չգիտես ինչո՞ւ` ապրիլի արդեն երկրորդ կեսերից սկսվել է որոշակի մանիպուլյացիա, հատկապես այն մասով, որ իբր թե դիրքերում չեն եղել փամփուշտներ, սննդամթերք, զրահատեխնիկայում դիզվառելիքի փոխարեն եղել է ջուր։ Սկսած ջոկի դիրքից` այսօր էլ այն պաշարները, որ նախատեսված են, տեղադրված են բոլոր դիրքերում: Բոլոր հրաձգային զենքերի համար զենքերի պաշարները եղել են: Իհարկե, մարտական գործողությունների ժամանակ ծախսվում է այդ զինամթերքը, իհարկե, զեկուցվում է` զինվորից սկսած մինչև զորամասի հրամանատար։ Իհարկե, արվում է ամեն ինչ, որպեսզի այդ ծախսված զինամթերքը վերականգնվի և դա արվել է։ Պարզապես եղել են որոշ ուղղություններ, որտեղ դիվերսիոն խմբերի կողմից կանգնեցվել են, վարորդն ու զորամասի համապատասխան ծառայության պետը սպանվել են»,- ասել է Լևոն Մնացականյանը:
Անդրադառնալով քննադատություններին, թե տանկերի մեջ դիզվառելիքի փոխարեն ջուր է եղել, Լևոն Մնացականյանը հիշեցրեց, որ այն ժամանակվա բոլոր հրամանատարները զորացրված են, և նրանք ոչ մի հարցով կաշկանդված չեն իրականությունը ներկայացնելու:
«Ես առաջարկում եմ բոլորին տրամադրել իրենց տվյալները, խնդրեմ, ներկայացեք նրանց բնակավայրեր, հարց ուղղեք ու ստացեք պատասխաններ եղե՞լ է նման դեպք: Եթե կլինի գոնե մեկ դեպք, խնդրեմ, ներկայացրեք: Այդ դեպքում ես կհամարեմ, որ ընդհանրապես չի եղել վառելիք: Ես այդպես կորակեմ»,- ասել է Մնացականյանը։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...