Արթուր Վանեցյանը հայրենասիրության թեմայով հեռավար դաս է անցկացրել Բերձորի աշակերտների համար
«Հայրենիք» զարգացման հիմնադրամը «Արցախ-Հայրենիք» ռազմավարական ծրագրի շրջանակներում առաջին նախագիծն իրականացրեց Արցախում:
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը ՀՀ և ԱՀ անվտանգության ապահովման կենսական և ռազմավարական նշանակության տարածքներից է։ Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված՝ Արցախում ևս անցել են հեռավար ուսուցման, սակայն Քաշաթաղի շրջանի մի շարք համայնքներում երեխաները զրկված էին հեռավար դասապրոցեսի իրականացման հնարավորությունից։
«Հայրենիք» զարգացման հիմնադրամն արձագանքելով մանկավարժների և աշակերտների խնդրանքին, Բերձորի և հարակից համայնքների դպրոցականներին նվիրել է ինտերնետ հասանելիությամբ սմարթ հեռախոսներ և նոթբուք համակարգիչներ՝ հեռավար ուսուցման պայմաններում ապահովվելով երեխաների կրթության շարունակականությունը:
Նոր հեռախոսներով ու համակարգիչներով առաջին հեռավար դասը հայրենասիրության թեմայով էր: Այն անցկացրել է Հայրենիք զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Նա ողջունել է աշակերտներին, ջերմ ու անմիջական մթնոլորտում զրուցել նրանց հետ, պատասխանել դպրոցականների բազմաթիվ հարցերին:
«Արցախում մեր հաղթանակները սկսեցին հենց Լաչինի ազատագրումով, այն տարածքը, որտեղ դուք հիմա բնակվում եք, Հայաստանի և Արցախի անվտանգության համար ունի կենսական ու ռազմավարական նշանակություն։ Այն մեր երկու պետությունների անվտանգության ողնաշարն է, որը մենք ձեզ հետ միասին ամուր ու անսասան պետք է պահենք»,– նշել է գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...