Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ)
Հասարակություն

Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը․ Արման Սաղաթելյան

«Անվտանգության գոտի» հաղորդման հեղինակ, հասարակական–քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը։ Շատ պարզ է՝ չեք կարող չերկարացնել, որովհետև հետևանքները կլինեն սարսափելի, իսկ վերջին պահին հայտարարելու այս ձեռագիրը ավելի վատ վիճակում է դնում մարդկանց։

Լրահոսում անընդհատ հայտնվում են տեղեկություններ տարբեր երկրներում կարանտինային ռեժիմի երկարացման եւ խստացման վերաբերյալ։ Տրամաբանությունը շատ պարզ է` վարակի տարածման դեմ ուղված բոլոր ձեռնարկած միջոցառումները արագ դառնում են առոչինչ՝ հենց թուլացնում կամ չեղարկում ես կարանտինը, և հիվանդության տարածման ու մահացության կորը կրկին արագ բարձրանում է՝ պրոցեսը նորից դարձնելով անկառավարելի։ Մեր կարևոր տնտեսական պարտնյոր Ռուսաստանի Դաշնությունը օրինակ, մեկ շաբաթ կարանտին հայտարարելուց հետո, երկարացրեց այն միանգամից մինչև ապրիլի վերջ։ Սա նույնպես հասկանալի է, քանի որ անընդհատ ու կարճ ժամկետով երկարացնելն ունի այլ խնդիր` պլանավորման անհնարինությունը, ինչը ահռելի խնդիր է ցանկացած ճգնաժամում գտնվող երկրի բիզնեսի ու հասարակության համար։ Մարդիկ պետք է կարողանան մշակել հստակ ժամկետներին համարժեք վարքագիծ, ժամանակի մեջ պլանավորեն ռեսուրսներն ու անելիքները։ Կարճ-կարճ պարբերական երկարացումներով էլ ավելի ենք բարդացնում մարդկանց սոցիալական՝ առանց այն էլ վատ վիճակը. մի՞թե պարզ չէ սա»։