Կառավարությունն հետաձգում է առողջապhական համակարգի կոլապսը, բայց չի չեզոքացնում վտանգը․ Սուրեն Սահակյան
Շուտով կլրանա հակահամաճարակային գործողությունների մի ամիսը, մինչդեռ կառավարությունը մինչ այժմ չի ներկայացրել, թե ինչպես է հաղթահարելու համաճարակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:
«Արտակարգ դրություն հայտարարելու մասին ԱԺ քննարկումների ժամանակ կարծիք հնչեց, որ մենք ոչինչ չանելու 2-3 ամսվա պաշար ունենք։ Շուտով կլրանա հակահամաճարակային գործողությունների մի ամիսը։ Կառավարությունը մինչ այժմ չի ներկայացրել, թե ոնց ա ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ համաճարակը։ Կառավարության ուղերձները նրա մասին են, թե ոնց ՄԵՂՄԱՑՆԵԼ համաճարակի հասցրած վնասները։ Հաղթահարելու ծայրը չի երևում, դրա մասին կառավարության մասնակցությամբ ՀԱՆՐԱՅԻՆ բանավեճեր չկան։ Իմ կանխատեսմամբ, կառավարության քաղաքականությունը իրական ճգնաժամը հնարավորինս հեռացնելու վերաբերյալ ա։ Այսինքն՝ նման քաղաքականությամբ մենք ընդամենը հետաձգում ենք հիվանդների մեծ հոսքի պատճառով առաջացող առողջահական համակարգի կոլապսը, բայց չենք չեզոքացնում մոտեցող վտանգը։ Կառավարությունը պետք ա որոշումներ ընդունելիս հաշվի առներ իրար հետ հարաբերվելու և մահվան հանդեպ վերաբերմունքի մասին մեր մշակութային առանձնահատկությունները։ Ու սրան չի օգնի նույնիսկ, եթե նոր ձեռք բերված ՍՈՒ-30 ինքնաթիռները ամեն շենքի գլխով թռնեն՝ ցուցանելով կառավարության լրջությունը։
Միաժամանակ, ինչքան երկար գնանք էս ճանապարհով, էնքան տնտեսությունն ավելի ա փլուզվելու։ Հայտնի դարձվածքի տրամաբանությամբ, եթե մենք հիվանդությունից մահերի ու տնտեսության փլուզման միջև ընտրում ենք տնտեսության փլուզումը, ապա կստանանք և՛ հիվանդությունից մեծաթիվ մահեր և՛ տնտեսական ճգնաժամ, որի հաղթահարումը մեզնից երկար տարիներ կխլի։ Եթե մենք ունենալու ենք առողջապահական համակարգի կոլապս և դրա հետևանքով մեծաթիվ մահեր, ապա պետք ա էդ վիճակը ընդունել, երբ դու ուժեղ ես, ոչ թե թուլացած ու հյուծված։ Հենց էս պատճառով, պետք ա մշակել և ՀԱՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ոչ թե հարվածների մեղմմանն ուղղված քայլերի շարք, այլ համաճարակի հնարավորինս անկորուստ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ և տնտեսությունը վերագործարկելու ռազմավարություն, ինչը դեռևս չկա»,- գրել է նա։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...