Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ)
Հասարակություն

Ի՞նչ մենք դեռեւս չգիտենք կորոնավիրուսի մասին

Չնայած բազմաթիվ գիտնականներ այսօր զբաղվում են նոր կորոնավիրուսի ուսումնասիրմամբ, մի շարք հարցեր դեռեւս մնում են անպատասխան։ Ահա դրանցից միայն մի քանիսը:

1. Քանի մարդ է վարակվել COVID-19-ով

Աշխարհում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն արդեն վաղուց գերազանցել է մեկ միլիոնը։ Սակայն կան նաեւ բազմաթիվ մարդիկ, որոնց մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների եւ որոնք անգամ չեն կասկածում, որ վարակված են։ Այդպիսի քանի՞ մարդ կա։ Այդ հարցի պատասխանը ոչ ոք չունի։ Ավստրալիայի գլխավոր բժիշկ Բրենդան Մերֆին, օրինակ, համարում է, որ ներկայումս վարակվածների թիվը 5-10 անգամ գերազանցում է այսօրվա դրությամբ մեզ հայտնի թվին։

2. Որքանո՞վ է կորոնավիրուստ մահացու

Կորոնավիրուսային վարակի մահացության մակարդակի մասին կան տարբեր տվյալներ։ Տվյալ պահին հայտնի է, որ մահանում է կորոնավիրուսով վարակված մարդկանց շուրջ 1 տոկոսը։ Սակայն եթե կա առանց ախտանշանների հիվանդների մեծ քանակություն, որոնք գրանցված չեն հիվանդության մասին վիճակագրական տվյալներում, ապա ստացվում է, որ իրականում մահացությունը շատ ավելի փոքր է։ Համաձայն The Lancet Infectious Diseases-ում հրապարակված հետազոտության՝ կորոնավիրուսի հետեւանքով մահացության մակարդակը, ըստ ամենայնի, կազմում է շուրջ 0,66 տոկոս։

3. Ի՞նչ դեր ունեն երեխաները կորոնավիրուսի տարածման հարցում

Համարվում է, որ երեխաների մոտ կորոնավիրուսի պատճառով բարդությունների հավանականությունը շատ փոքր է, սակայն չի բացառվում, որ երեխաները կարող են լինել վարակը փոխանցողներ։ Այսպես, թե այնպես, տվյալ պահին չկան ապացույցներ, որ երեխաները նշանակալի դեր են խաղում կորոնավիրուսի տարածման հարցում, չկան նաեւ ապացույցներ, որ երեխաները պաշտպանված են հիվանդություն հետեւանքով առաջացող հետեւանքներից։ Վերջերս Ֆրանսիայում, օրինակ, 16-ամյա աղջիկ է մահացել կորոնավիրուսից՝ չնայած նա առողջ էր եւ չուներ քրոնիկական հիվանդություններ։

4. Կնահանջի՞ արդյոք կորոնավիրուսն ամռանը

Այդ հարցին դեռեւս նույնպես պատասխան չկա։ Հարբուխն ու ՍՇՎՎ-ն ավելի հաճախ են տարածվում ձմռան ամիսներին, սակայն հայտնի չէ՝ կազդի արդյոք տաքացումը կորոնավիրուսի տարածման վրա։ Դեռեւս հարկ է նշել, որ տաք երկրներում կորոնավիրուսն այսօր եւս տարածված է՝ չնայած, հնարավոր է, այն ավելի քիչ տարածում ունի, քան մյուս երկրներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում