Երկրում ստեղծված արտակարգ դրության պատճառով տանը փակված մնալու օրերին ժամանակ ու հնարավորություն եղավ երկար մտորելու շատ հարցերի մասին
Հասմիկ Սիմոնյան-ը գրում է
Երկրում ստեղծված արտակարգ դրության պատճառով տանը փակված մնալու օրերին ժամանակ ու հնարավորություն եղավ երկար մտորելու շատ հարցերի մասին: Այ օրինակ արդեն մի քանի օր է ուղեղումս մի թիվ է դաջվել: 1 միլիոն 650 հազար… Սա ուղղակի թիվ չէ : Ուղիղ էսքան մարդ Հայաստանի բանկերում վարկ ունի ու այսօր էդ մարդկանցից շատերը զրկված են անգամ իրենց ընտանիքի գոյությունը պաշտպանելու համար գումար վաստակելու նվազագույն հնարավորությունից, իրենց երեխաների համար սնունդ գնելու հնարավորությունից, ուր մնաց թե կարողանան վարկ փակել: Մի քանի օր առաջ տեսա, որ կուսակցություններից Բարգավաճ Հայաստանն առաջարկում էր գոնե մի քանի ամսով վարկային տոկոսների համաներում իրականացնել, դա նշանակում է, որ բանկերը պետք է հրաժարվեն վարկերի համար մարդկանցից տոկոսներ քերել, այլ ոչ թե ուղղակի հետաձգել տոկոսների գանձումը, ինչը հետագայում մարդկանց վզին ավելի մեծ բեռ է դառնալու: Ես երբեք ոչ մի կուսակցության երկրպագուն չեմ եղել, բայց եկեք խոստովանենք որ մարդիք ճիշտ բան են առաջարկում: Լսում եմ իշխանությունների հակափաստարկները, թե պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի այս հարցում, պետք է պարզվեն բարեխիղճ ու ոչ բարեխիղճ վարկառուները: Շատ հետաքրքիր է, թե քանի տարում են էդ բանկերը հատ հատ հանդիպելու 1 միլիոն 650 հազար վարկառուների հետ: Էդ էլ մի կողմ թողնենք՝ հիմա դրա ժամանակն է??? Հիմա էլ վարկառուների մեջ են սևեր ու սպիտակներ ման գալու: Ախր ոնց չեք հասկանում, որ հիմա կարգապահ և ոչ կարգապահ վարկառուների քննարկման ժամանակը չէ, հիմա մարդիկ մտածում են, ոնց իրենց ընտանիքները սովից փրկեն, իսկ բանկերը շարունակում են մտածել իրենց գերշահույթներ ստանալու մասին: Մի պահ դադարեք մտածել ձեր գրպանների հաստության մասին, լսեք ինչ են խորհուրդ տալիս Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, մի քիչ էլ մտածեք ժողովրդի մասին, որն էսօր կանգնած է գոյություն պահպանելու խնդրի առաջ: Գտեք ձեր մեջ էդքան մարդկություն, մարդ եղեք:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...